Մամուլ

Ինչ են արել Նոյեմբերյանի ոստիկանապետը, օպերգծով տեղակալը և քրեականի պետը. մանրամասներ աղմկահարույց ձերբակալությունից

Ինչ են արել Նոյեմբերյանի ոստիկանապետը, օպերգծով տեղակալը և քրեականի պետը. մանրամասներ աղմկահարույց ձերբակալությունից

Երեկ երեկոյան ձերբակալվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանին, օպերգծով տեղակալ Մհեր Բուդաղյանին, քրեականի պետ Խաչատուր Ավագյանին:

Երեկ shamshyan.com-ը հայտնել էր, որ քննիչները միջնորդություն են ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Սակայն ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատարանը մերժել է Կոմիտեի միջնորդությունը:

hatuk operacia dzerbakalutyun

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մի կալանավոր հաղորդում է տվել հանցագործության մասին եւ հայտնել, թե ոստիկանապետն ու մյուս պաշտոնյաները ստիպել են գողության դեպքը վերցնել իր վրա, թե իբր ինքն արել, ինչի արդյունքում իրեն կալանավորել են, մինչդեռ նա չի արել այդ հանցագործությունը:

Share