Մամուլ

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում` հուլիսի 3-ին, 7-8-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

yerevan

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև 5-8-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝ հուլիսի 3-ին, 7-8-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կիսվել նյութով