Մամուլ

Ինչ գիրք է դրված Փաշինյան-Էրդողան հանդիպման սեղանին

Ինչ գիրք է դրված Փաշինյան-Էրդողան հանդիպման սեղանին

Hraparak.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Համացանցում արդեն լուսանկարներ են տարածվել գագաթնաժողովում երկրների ղեկավարների ոչ ֆորմալ շփումներից։

Այդ նկարներում երևում է, թե ինչպես են մեկ սեղանի շուրջ նստած զրուցում Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Ալիևն ու Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ոչ միայն։

Լուսանկարներում երևում է, որ սեղանին գիրք է դրված, ընդ որում՝ շատ խորհրդանշական վերնագրով գիրք։ Խոսքը ալբանացի գրող Լեա Իպիի հեղինակած «Պատմության ավարտը և նոր դարաշրջանի սկիզբը» գրքի մասին է։

lea ypi

Այն դրամատիկ հուշագրություն է Բալկաններում կոմունիզմի ավարտի մասին։ Հետաքրքիր է, թե ում գիրքն է սա, և ով է այն կարդում այն, ով ում է նվիրել կամ ում նախաձեռնությամբ է այն հայտնվել հենց այս սեղանին։

Նշենք, որ ադրբեջանական սոցցանցերում արդեն ակտիվորեն այս գիրքն են քննարկում։

Կիսվել էջում