ԺամանցՏեսանյութ

Ինչ արժե Մարտի 8 նշելը Երևանի ամենաթանկարժեք ռեստորաններում

Ինչ արժե Մարտի 8 նշելը Երևանի ամենաթանկարժեք ռեստորաններում

Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային տոնը: Այդ օրն ավանդույթի համաձայն, բարձրանում են ոչ միայն ծաղիկների գները, այլ նաև ռեստորանների գնացուցակը: Մարտի 8-ին որևէ տեղ գնալն աստղաբաշխական գումարների հետ է կապված:

ArmLur.am-ը փոքրիկ հարցում է իրականացրել երևանյան ռեստորանների շրջանում և պարզել, որ մի քանի ռեստորաններում գներն աննախադեպ թանկ են, սակայն  զարմանալիորեն արդեն իսկ նախապես ամրագրված են տեղերը:

Եվ այսպես, «Լիվինգստոն» ռեստորանային համալիրում երեկոն անցկացնելու համար մեկ հոգու համար պետք է վճարել 80 հազար դրամ, որը իր մեջ ներառում է նաև հյուրասիրություն:

Ի տարբերություն այս համալիրի, «Դվին» ռեստորանային համալիրում միայն մուտքավճարն ու մրգի հյուրասիրությունը միասին արժեն 50 հազար դրամ:

«Յանս» համալիրում գները մի փոքր ցածր են: Այստեղ մուտքը կկազմի 15-20 հազար դրամ, որտեղ ևս մրգի և հյութի հյուրասիրություն է առկա:

Հավելենք, որ կանանց միջազգային օրը որևէ վայրում նշելու համար պետք է պատրաստվել ավելի վաղ. այս օրերին ազատ տեղ գրեթե հնարավոր չէ գտնել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով