ՄամուլՏեսանյութ

Ինչ արժե ընդդիմադիրների գիշերակացը Հանրապետության հրապարակում և ով է վճարում գումարը

Ինչ արժե ընդդիմադիրների գիշերակացը Հանրապետության հրապարակում և ով է վճարում գումարը

ArmLur.am-ը գրում է․ «Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել, որից հետո հայտարարվեց, որ իրենք մնալու են հրապարակում այնքան ժամանակ մինչեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի:

Այժմ Հանրապետության հրապարակում մեկ վրան է տեղադրված, որտեղ ընդդիմադիր քաղաքական տարբեր ուժեր գիշերում են այնտեղ: ArmLur.am-ը եղել է հանրապետության հրապարակում` պարզելու համար, թե քաղաքական ուժերը ինչպես են հերթապահության օրերը բաժանել միմյանց միջեւ:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, գիշերակացի համար քաղաքական ուժերը պետք է այդ օրն ապահովվեն փայտով, քանի որ այնտեղ վառարաններ են տեղադրված, սուրճով ու թեյով, ինչպես նաեւ բոլոր անհրաժեշտ այն իրերով, որը պահանջվում է մեկ օր վրանում գիշերելու համար:

hraparak

Առավոտյան վրանում էին Բարգավաճ Հայաստան եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունների մի քանի ներկայացուցիչներ, որոնց հետ էլ փորձել ենք այս հարցերի շուրջ զրուցել: ArmLur.am-ը փորձել է պարզել նաեւ, թե ի վերջո ինչ է տալիս քաղաքական ուժերին վրանում գիշերելը ու ինչքան գումար են ծախսում մեկ օր վրանում անցկացնելու համար:

Հավելենք նաեւ, որ ի սկզբանե կարելի էր ընդդիմադիր քաղաքական տարբեր լիդերների տեսնել վրաններում, սակայն այժմ նրանք շատ հազվադեպ են այնտեղ լինում: Հիմնականում նրանց թիմի մի քանի անդամներն են:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով