Աշխարհ

Ինչքան ֆիզիկապես ուժեղ են եղել քարե դարում ապրող կանայք

Ինչքան ֆիզիկապես ուժեղ են եղել քարե դարում ապրող կանայք։ Քարե դարը տերմին է, որով բնորոշում են մարդկության զարգացման ամենավաղ ժամանակաշրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ գործածության մեջ էին նաև փայտն ու ոսկորը: Քարե դարի վերջին ժամանակահատվածում օգտագործման մեջ մտավ նաև կավը:

Քարե դարի մասին մեզ շատ բան հայտնի չէ. տեղեկություններ մենք ստանում ենք միայն հանգիտական պեղումների արդյունքում: Ոչ մի գրավոր աղբյուր, իհարկե, գոյություն չի ունեցել այն ժամանակների մասին: Հետաքրքիր է՝ ինչքանո՞վ են տարբերվել մեր նախնիները մեզանից: Ենթադրաբար նրանք առավել հզոր ֆիզիկակակն ուժի են տիրապետել քան մենք, քանի որ հնում ցեղի կամ տոհմի յուրաքանչյուր անդամ պարտավոր էր ծանր աշխատանք կատարել գոյատևելու համար:

Բրիտանիայի և Ավստրիայի գիտնականների համատեղ խումբը հետազոտության են ենթարկել հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված կանանց ոսկորները, որոնք պատկանում են պատմական տարբեր ժամանակաշրջանների: 

Դրանցից բոլորը պատկանել են այնպիսի հասարակության անդամների, որոնց գործունեությունը ներառել է գյուղատնտեսությունը: Ուսումնասիրողները կարողացել են ստեղծել կանանց խողովակավոր ոսկրերի 89 և բազկոսկրերի 78 3D մոդելներ: Այդ կանայք ապրել են մ.թ.ա. 6-րդ հազարամյակից մինչ վաղ Միջնադար: Միաժամանակ գիտնականներն ուսումնասիրել են ժամանակակից ինչպես սովորական, այնպես էլ սպորտով զբաղվող կանանց ոսկրերը:

Արդյունքում պարզ դարձավ սպասելի օրինաչափությունը. դարերի ընթացքում կանանց մոտ բազկոսկրերի դեգրադացիա է տեղի ունեցել. դրանք անհամեմատելիորեն ավելի բարակ են դարձել: Իսկ ահա խողովակավոր ոսկրերն անփոփոխ են մնացել:

Այս երևույթին բացատրություն տալը բավականին հեշտ է. կանայք չէին զբաղվում որսով և հավաքչությամբ, քանի որ դրանք տղամարդկանց համար նախատեսված աշխատանք էին համարում: Հենց այս պատճառով էլ նրանց ոտքերը չէին առանձնանում հատուկ ուժով: Սակայն միևնույն ժամանակ նրանց ուսերին էր դրված գյուղատնտեսությամբ զբաղվելու ողջ բեռը: Միայն միջին դարերում կանայք սկսեցին աստիճանաբար հեռանալ այս դժվար զբաղմունքից:

Գիտնականներին ամենաշատը զարմացրել է, թե ինչքան ուժեղ են եղել քարե դարի մայրամուտի ժամանակ ապրող կանայք: Ըստ համակարգչային մոդուլավորման՝ նրանց ձեռքերը միջինում 10%-ով ավելի ուժեղ են եղել ժամանակակից աթլետ-կանանց ձեռքերից:

Ի դեպ, խոսքը գնում է այն ժամանակներում ապրած «միջին վիճակագրական» կանանց մասին: Ամեն դեպքում, նրանց ամուսինները կարող էին վստահ լինել, որ տնային տնտեսությունը գտնվում է իսկապես ուժող և հզոր ձեռքերում:

Կիսվել նյութով