ԺամանցՇոու-բիզնես

«Ինչքան երազանք ունեի, կատարվեցին 2018-ին․ ես այդ ամենի մեջ Աստծուն տեսա». Աննա Մանուչարյան (Ֆոտոշարք)

2018 թվականը դերասանուհի Աննա Մանուչարյանի համար  հրաշքների, հաջողությունների և երազանքների իրականացման տարի էր: Աննան խոստովանում է, որ ինքն ինչի մասին երազել է և փափագել, Աստված ի կատար է ածել ամբողջը.

«Ինչ-որ անհասկանալի հրաշք կար այս տարվա մեջ այնքան, որ նույնիսկ երբեմն չէի հավատում: Ինչքան անիրականանալի թվացող երազանք և ցանկություն ունեի, կատարվեցին 2018-ին, և ես այդ ամենի մեջ Աստծուն տեսա. 2018-ին հասկացա, որ Աստված սիրում է ինձ»,- ասում է դերասանուհին:

Աննան դստեր հետ հայտնվել է Showbiz.am-ի ամանորյա ֆոտոշարքում, նաև պատմել, թե ինչպես դիմավորեց Ամանորը, ինչ երազանք պահեց կեսգիշերին, գոհ էր արդոք 2018-ից և թե ինչ է մաղթում բոլոր-բոլորին:

anna manucharyan 5

Այս տարի, ինչպես և սովորաբար, Աննան Ամանորը դիմավորելու համար դստեր հետ միացել է իր ծնողներին, որպեսզի ամբողջ ընտանիքով այն նշեն և ուրախանան. խոստովանում է, որ տոնական օրերին հյուր չի գնում, այլ նախընտրում է մնալ տանն ու վայելել տոնական եթերները, հանգստանալ և նոր ուժերով պատրաստվել աշխատանքային նոր տարուն:

anna manucharyan 3

Խոհանոցում դերասանուհին սովորաբար օգնողի դերում է լինում, բայց ինչպես ինքն է նշում, շատ հնարավոր է մյուս անգամ արդեն ցանկանա հենց իր տանը դիմավորել Նոր տարին, ուստի ինքն անձամբ կպատրաստի ամեն բան, իսկ զարդարանքների հարցում, ինքն ու դուստրը`Արփին, համեստ են ու չափավոր. սիրում են  քիչ, դասական ու գեղեցիկ զարդարանքներ:

anna manucharyan 4

Այս անգամ կեսգիշերին դերասանուհին երազանք չի պահել, որովհետև  2018-ին հասցրել է սպառել դրանք բոլորը. «Միշտ չէ, որ պետք է երազանք պահես: Միայն խնդրում եմ Աստծուն, որ այն, ինչ ունեմ ու ձեռք եմ բերել, պահի ու պահպանի. դա ևս ձեռքբերում կլինի ինձ համար»:

anna manucharyan 2

Աննան, եթե այսօր նամակ գրեր Ձմեռ պապիկին, կխնդրեր նրան, որ բոլորի համար լինի անփորձանք տարի, որ հայ ժողովորդի ակնկալիքներն արդարանան, երկրում լինի խաղաղություն ու չլինեն աղետներ, պատերազմներ:

anna manucharyan
Կիսվել նյութով