Մամուլ

Ինչպիսի՞ Հայաստան է ուզում տեսնել Ռուսաստանը. Արմեն Սարգսյանը 2 տարբերակ է ներկայացրել

Ինչպիսի՞ Հայաստան է ուզում տեսնել Ռուսաստանը. Արմեն Սարգսյանը 2 տարբերակ է ներկայացրել

Sputnik Արմենիային տված հարցազրույցում նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը փոքր հանրապետություն է, որը հսկայական ներուժ ունի։

Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան՝ ելնելով «առաքելություն երկուսի համար» բանաձևից: Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ նման առաքելություն կարող է դառնալ տարածաշրջանում, մեծ Եվրասիայում ու ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման համար պայմանների ստեղծումը:

Նա հիշեցրեց, որ հայ և ռուս ժողովուրդներն անցել են հարյուրավոր պատմական փորձությունների միջով, ներառյալ երկու համաշխարհային պատերազմները, և այդ պատճառով առավել շահագրգռված են միջազգային հարաբերությունների նոր համակարգի կառուցման մեջ, որը կարող է համարժեք պատասխանել վերահաս մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Արմեն Սարգսյան

«Ռուսաստանը մեծ միջուկային տերություն է՝ վաղեմի կայսերական ավանդույթներով, Հայաստանը փոքր հանրապետություն է, որը հսկայական ներուժ ունի։ Խոսքը Սփյուռքի մասին է, որը չափազանց լավ ինտեգրված է աշխարհի շատ երկրների՝ Սան Ֆրանցիսկոյից մինչև Կանբերա, հասարակական ու քաղաքական կյանքում։

Ասեմ ձեզ ավելին, աշխարհը մտնում է մի դարաշրջան, երբ առաջին պլան են մղվելու ցանցային պետությունները, և Հայաստանն այդպիսին դառնալու բոլոր հնարավորություններն ունի։ Ռուսաստանն իր հերթին պետք է կողմնորոշվի, թե ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել», – նշեց ՀՀ նախագահը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ապագայի երկու սցենար կա։ Առաջինը թուլացած ու խիստ կախյալ երկիր է, որտեղ ընթանում է ազդեցության նեղ խմբերի, լիբերալների, ազգայնականների, արմատականների ու պոպուլիստների մշտական պայքարը, որոնք փնտրում են «ավագ եղբոր» հավանությունը:

Երկրորդը ուժեղ Հայաստանն է, որն օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսներն ու ներուժը՝ իր և իր դաշնակցի հեղինակությունն ամրապնդելու և երկու երկրների շահերն առաջ մղելու համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով