Խոհանոց

Ինչպես պատրաստել «Մսով Պիրոգ», որպեսզի այն համեղ ստացվի

Ինչպես պատրաստել «Մսով Պիրոգ», որպեսզի այն համեղ ստացվի

600գ. փափուկ միսը եփել, աղալ, 2 գլուխ սոխը մանր կտրատել յուղի մեջ և մի քիչ կարմրացնել, ապա աղացած միսը լցնել վրան, խառնել ու թողնել մի քիչ կարմրի:

Ավելացնել աղ` ըստ ճաշակի, կես թեյի գդալ սև պղպեղ, 2-3 հատ պինդ խաշած ու մանր կտրտած ձու:

Մսով պիրոգ խմորը.

– 200գ. կարագը հարել, 4 հատ ձուն հարել ու լցնել վրան, լավ խառնել, ավելացնել 1 թեյի բաժակ մածուն, մեկ թեյի գդալ սոդա, մեկ ճաշի գդալ քացախ: Խմորը պետք է լինի մի քիչ փափուկ:

Թողնել այն 25 րոպե, որ հանգստանա և բաժանել երկու գնդերի:

Գրտնակել թիթեղի չափսով ու զգույշ փռել թիթեղի վրա, վրան լցնել միսը, ապա երկրորդ բացած գունդը փռել, կողքերը կպցնել իրար: Երեսին ձու քսել, դնել ջեռոցը և մարմանդ կրակով թխել 40 րոպե` մինչև լավ կարմրելը:

Երբ պատրաստ լինի մատուցել քիչ տաք վիճակում:

Կիսվել նյութով