Օգտակար

Ինչպես ճիշտ կարգավորել հեմոգլոբինը օրգանիզմում

Ինչպես ճիշտ կարգավորել հեմոգլոբինը օրգանիզմում

Հեմոգլոբինը մարդու և տարբեր կենդանիների օրգանիզմներում հանդիպող, երկաթ պարունակող բարդ փոխադրիչ սպիտակուց է, որի հիմանկան ֆունկցիան գազերի փոխադրումն է։

Այն համարվում է ամենալավ ուսումնասիրված սպիտակուցներից մեկը։ Տասնյակ տարիների ընթացքում հեմոգլոբինի ուսումնասիրությունները աշխարհի տարբեր լաբորատորիաներում բերեցին նրա ֆիզիկաքիմիական, քիմիական և կենսաբանական հատկությունների զգալի բացահայտման։

Այն հանդիսանում է էրիթիոցիտների հիմնական բաղադրամասը։ Կենդանի օրգանիզմներում հեմոգլոբինի հիմնական ֆունկցիան դարձելի ձևով թթվածնի կապումն և փոխադրումն է թոքերից հյուսվածքներ, իսկ այնտեղից ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։

Այն համարվում է նաև օրգանիզմի ամենահզոր բուֆերային համակարգը և լայնորեն տարածված է բնության մեջ հանդիպող կենդանի օրգանիզմներում և մոլեկուլի չափսերը նրա տարբեր տեսակների մոտ տարբեր են։

Այն մարդու օրգանիզմում բավականին կարևոր տարր է: Եթե նրա մակարդակը շատ ցածր է, ապա հյուսվածքներն ու ներքին օրգանները 1-ին հերթին կսկսեն տառապել թթվածնի դեֆիցիտից: 

Մարդու հեմոգլոբինի մոլեկուլային զանգվածը մոտավորապես 65կԴա է։

Մարդու արյան մեջ հեմոգլոբինի պարունակության համար սահմանված են հետևյալ նորմերը՝ տղամարդկանց մոտ 140-160 գ/լ, կանանց մոտ 120-150։ Դրա իդեալական քանակը տղամարդկանց մոտ համարվում է 167 գ/լ-ը։

Երեխաների օրգանիզմում դրա պարունակությունը խիստ կախված է տարիքից, մասնավորապես, մինչև 3 ամսական երեխայի մոտ նորման 145-225 գ/լ է, 3-6 ամսական երեխայի մոտ հասնում է նվազագույն շեմին՝ 95-135 գ/լ, իսկ 1-18 տարեկան հասակում տեղի է ունենում արյան մեջ հեմոգլոբինի պարունակության նորմայի աճ։

Ինչպես ճիշտ կարգավորել հեմոգլոբինը օրգանիզմում

Եթե պատճառը օրգանիզմում երկաթի անբավարարությունն է, ապա սննդակարգ պետք է ընդգրկել երկաթ պարունակող մթերքներ՝ մրգաչրեր, խնձոր, հորթի լյարդ, ձվի դեղնուց, հացամթերք, իսկ եթե B12-ֆոլաթթվային անբավարարությունն է, մարսողական համակարգում, հատկապես աղիներում նկատվում են խնդիրներ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել պանիր, կաթնաշոռ, կենդանական լյարդ, երիկամ եւ այլն:

հեմոգլոբին

Ո՞ր տարիքային խմբում է այս խնդիրը ավելի դժվար լուծելի

Այս խնդիրը շատ դժվար է լուծել հատկապես մեծահասակների մոտ, որովհետեւ նրանց մոտ արյունաստեղծման գործընթացը գրեթե տեղի չի ունենում:

Հետազոտման ընդհանուր կանոնները

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Այն ժառանգական բնույթ չի կրում։ Այցելեք բժշկի, եթե ունեք գանգատներ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով