Օգտակար

Ինչպես կարելի է արագ իջեցնել ճնշումը առանց դեղահաբերի

Ինչպես կարելի է արագ իջեցնել ճնշումը առանց դեղահաբերի

Նախ այն պատճառով, որ ձեռքի տակ հաբ կարող եք և չունենալ։ Երկրորդ, չեք ուզում քիմիայով ձեզ թունավորել։

Եթե ձեր ճնշումը կտրուկ բարձրացել է, ձեզ կօգնի ճիշտ շնչառությունը։

Ինչպես կարելի է արագ իջեցնել ճնշումը՝

Գլխացավի կամ միգրենի ժամանակ նույնպես ձգտեք պարզել՝ հատկապես որ քթանցքով եք ավելի լավ շնչում։

Ու եթե ցավը գլխի նույն հատվածում եք զգում, որտեղ բաց քթանցքն է, ուրեմն փակեք այդ քթանցքն ու այնքան շնչեք, մինչև գլխացավը կանցնի։

Անքնության, նյարդային սուր լարվածության, անհիմն անհանգստությունների, ուղեղի գերակտիվության (որ այդքան հաճախ է պատահում հոգեկան հիվանդությունների) դեպքում, օգտակար է ձախ քթանցքով շնչառությունը։

Դա հանգստացնում է նյարդերն ու ասես սառը ջուր լցնում վրան։ Աջ քթով շնչելը հակառակ արդյունքների է հանգեցնում։

Ստամոքսի ցավերը հաճախ գաստրիտի (ստամոքսաբորբի) հետևանք են։ Կես բաժակ ջուրը լցրեք մեկ այլ բաժակի մեջ և հակառակը, կրկնեք 10-15 անգամ ու խմեք այդ ջուրը։

Եթե ամեն օր այդպես վարվեք, կմոռանաք ստամոքսի ցավի մասին։

Եթե վնասել եք ձեռքը, ոչ մի քսուք կամ վիրակապ պետք չէ։ Ուղղակի պիտի վեր բարձրացնել արնահոսող ձեռքն ու հնարավորինս երկար, առնվազն 7 րոպե թափ տալ օդում։

Զարմանալի է, բաց փաստ․ վերքն արագ կփակվի, ու ցավը գրեթե կվերանա։

Կատարակտի (ոսպնյակի մթագնում) ախտորոշում

Անհրաժեշտ է կտրել 3х3 սմ սև գույնի թուղթ, թղթի կենտրոնում անցք բացեք։ Կստացվի ինքնաշեն դիաֆրագմային ակնոց։

Այն անհրաժեշտ է լավ մոտեցնել աչքին ու նայել սպիտակ թղթի էջին։ Եթե թղթի ամբողջ մակերեսը սպիտակ է երևում, ուրեմն ակնաբյուրեղը թափանցիկ է։

Իսկ եթե թղթի էջին ավազահատիկի պես անշարժ մուգ բծեր են հայտնվում, դա ազդանշան է։

Կամ սկսում է ակնաբյուրեղը պղտորվել, կամ էլ դա վկայում է ցանցաթաղանթի փոփոխության մասին։

Ամեն դեպքում պետք է շտապել ակնաբույժի մոտ։

Իսկ եթե երևում են գծիկներ, թափոնք, ձողիկներ, ուրեմն կասկած չկա, ակնաբյուրեղը ճաք է տվել։

Եթե սրտի նոպաները ձեզ հաճախ են անհանգստացնում, առավոտյան դեղամիջոց պատրաստեք ու ամբողջ օրն օգտագործեք։

Եվ այսպես, մատի հաստության հաց կտրեք, բաժանեք չորս մասի և յուրաքանչյուր կտորին 2-4 կաթիլ կատվախոտի թուրմ կաթեցրեք։

Այնուհետև 4 ժաը մեկ հացի կտորը դրեք բերանը։ Սկսեք ծամել, ապա մի քանի րոպե պահեք բերանում, հետո կուլ տվեք։

Այդպես վարվեք այնքան ժամանակ, մինչև սրտի նոպաները կանցնեն։

Հիշողության լավացման համար ամեն օր կերեք քերած գազարով, չամչով կամ մանրացված ընկույզով ու թթվասերով աղցան։

Մշտապես նման աղցան ուտելը նպաստում է ուղեղի բջիջների թարմացմանն ու կարգավորում նյութափոխանակություն։

Գիշերամիզության բուժում

Քնելուց առաջ մի կտոր բամբակը թրջեք սենյակային ջրում, թեթևակի քամեք և 5-7 անգամ անցկացրեք ողնաշարի երկայնքով՝ վզից մինչև պոչուկ։

Նման դեպքում գիշերամիզությունն արագ ու մեկընդմիշտ կանցնի։

Անգինայից (բկաբորբ) ազատվելը շատ հեշտ է։ Սա խորհուրդ է տվել քիթ-կոկորդի բժիշկը։

Ատամները մածուկով մաքրելիս, երբ ողողում եք բերանը, առաջին անգամ թափեք, իսկ երկրորդ անգամ բերանում ջուր հավաքեք ու ինչպես հարկն է՝ ողողեք բերանի խոռոչը։

Արդեն 20 տարի է՝ չգիտեմ՝ ինչ ասել է կոկորդի ցավ։ Ամռանը միայն սառնարանի ջուր եմ խմում, իսկ ձմռանը՝ ծորակից։

Բարձր ջերմաստիճանը

Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց անչափ օգնում է ձախ ձեռքի բութ մատին սև մատիտով կետ նկարելը։

Ստամոքսի խոցի, սրտխառնոցի, աղիքներում ցավերի դեպքում տնային թարմ հավի ձուն և մեկ ճաշի գդալ ալյուրը խառնեք ու կերեք սոված փորին։ Կրկնեք 10 օր շարունակ։

Այս դեղատոմսը բազմիցս փորձել են շատ մարդիկ։

Այրոցների դեպքում ամեն օր 5-6 չամիչ կերեք։ Հավատացեք, այս պարզունակ դեղամիջոցը հիանալի վերացնում է այրոցները։

Կիսվել նյութով