Օգտակար

Ինչպես խուսափել ջրազրկումից ցուրտ եղանակին

Ջրազրկման հավանականությունն ավելի բարձր է, երբ դուք մարզվում եք սառը եղանակին: Այդ պայմաններում ձեր շնչած օդն ավելի չոր է, եւ ձեր թոքերն ավելի ինտենսիվ են աշխատում օդը խոնավացնելու եւ տաքացնելու համար: Ինչքան ինտենսիվ է ձեր օրգանիզմն աշխատում, այդքան ավելի շատ ջուր պետք է խմեք:

Ահա մի քանի կարևոր խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ խուսափել ջրազրկումից ցուրտ եղանակին․

1. Բազմաշերտ հագուստ կրեք: Քրտինքը կարող է նվազեցնել մարմնի ջերմաստիճանը եւ  մարմնի ջերմաստիճանը եւ արյունահոսքը պահպանելու համար ստիպել ձեր սիրտը ավելի ծանր աշխատել: Բազմաշերտ հագուստ կրեք, դա կօգնի կլանել քրտինքը:

2. Հեղուկը դուրս է գալիս օրգանիզմից գոլորշիացման, քրտինքի եւ մեզի միջոցով: Եթե ձեր մեզը բաց գույնի է եւ մեծ քանակի, ապա ձեր օրգանիզմը լավ խոնավեցվում է: Եթե այն մուգ գույնի  է եւ ծավալով քիչ, ձեզ անհրաժեշտ է շատ հեղուկ խմել:

3. Հեղուկը, որը դուք խմում եք, պետք է սենյակային ջերմաստիճանի լինի:

4. Շատ միրգ կերեք: Բոլոր ձմեռային մրգերը ջրի լավ աղբյուր են, խնձորը պարունակում է 84% ջուր, տանձը՝  84%, կլեմետինը (մանդարինի եւ նարինիջի հիբրիդ)՝ 87%: Բացի դրանից, այս մրգերը պարունակում են վիտամին C, որն օգնում է պայքարել գրիպի դեմ:

5. Աղի մթերքներ եւ ապուրներ կերեք: Աղ պարունակող մթերքները օգնում են ձեզ պահել ջուրը օրգանիզմում:  Իսկ արգանակով ու բանջարեղենով ապուրը նույնպես խոնավացնում է օրգանիզմը:

6.  Տաք շոկոլադ խմեք:  Դուք հավանաբար լսել եք, որ շոկոլադե կաթը կատարյալ վերականգնող հեղուկ է  մարզումներից հետո, ածխաջրերի եւ սպիտակուցների 4:1հարաբերակցության պատճառով: Տաք շոկոլադն օժտված է նույն հատկություններով գումարած ջերմությունը:

7. Սահմանափակեք ալկոհոլի եւ կոֆեինի օգտագործումը: Կոֆեինն ու ալկոհոլը  միզամուղ հատկություն ունեն: Աշխատեք այն օգտագործել սառը եղանակին մարզումներից հետո:

Սառը եղանակին ֆիզիկական ակտիվությունը կարող է մեծացնել հեղուկի կորուստը: Այս խորհուրդները ներառեք ձեր առօրյայի մեջ և դուք կարող եք արդյունավետորեն խուսափել ջրազրկումից ցուրտ եղանակին:

Կիսվել էջում