Օգտակար

Ինչպես խնամել երեխայի մաշկը իր կյանքի առաջին տարվա ընթացքում. ո՞ր գործոններից խուսափել

Ինչպես խնամել երեխայի մաշկը իր կյանքի առաջին տարվա ընթացքում. ո՞ր գործոններից խուսափել։ Նորածինների հարթ և քնքուշ մաշկը շատ գեղեցիկ է:

Երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում մաշկը պարբերաբար փոխվում է, ուստի ծնողները պետք է իմանան, թե ինչպես հոգալ նրա մասին:

Լողացնելը

Նույնիսկ եթե երեխան սիրում է լողանալ քնելուց առաջ, հիշեք, որ ամբողջովին նրան պետք է լողացնել ոչ ավելի հաճախ, քան շաբաթը երկու անգամ: Մնացած ժամանակ բավարար է սրբել երեխայի մաշկը տակդիրի տակ և ծալքերի մեջ:

Լողացնելու համար ընտրեք փափուկ միջոցներ, որոնք չեն գրգռում աչքերը և չեն առաջացնում մաշկի չորություն:

Մի օգտվեք օճառից և այն միջոցներից, որոնք շատ փրփուր են առաջացնում: Լողացնելուց առաջ ստուգեք ջրի ջերմաստիճանը ձեռքի ներքին կողմով:

Լողանալիս ոչ մի վայրկյան երեխային մի թողեք մենակ:

Արև

Հետևեք, որ երեխան արևի տակ շատ չգտնվի: Զբոսանքի ժամանկ երեխայի գլխին պետք է գլխարկ լինի և երկար թևքով հագուստ:

Բացի դրանից, երեխայի մաշկին քսեք արևապաշտպան միջոց՝ պաշտպանության գործոնը 15-ից ոչ պակաս:

Մինչև 6 ամիս երեխաներին արևապաշտպան միջոցը պետք է քսել մաշկի միայն բաց տարածքներին: Աշխատեք չզբոսնել երեխայի հետ ժամը 12:00-16:00, երբ արևն առավել ակտիվ է:

Տակդիր

Տակդիրի տակ մաշկը շատ նուրբ է և մշտապես գտնվում է խոնավ վիճակում, ուստի այն հակված է գրգռման: Գրգռումից խուսափելու համար պետք է այն մշակել և հաճախ փոխել տակդիրը:

Մաշկը պետք է մշակել առանց հոտի և առանց սպիրտի խոնավ անձեռոցիկներով, մի մոռացեք տակդիրի համար հատուկ քսուկի մասին:

Այն պարունակում է ցինկի օքսիդ կամ վազելին, որոնք պաշտպանում են մաշկը: Հնարավորինս թույլ տվեք երեխային հանգստանալ տակդիրից:

Լվացք

Երբ տանը հայտնվում է երեխա, անհրաժեշտ է օգտագործել ամենաանվնաս միջոցները: Լվացքի համար (ոչ միայն մանկական, այլև մեծերի) օգտագործեք առանց բուրավետիչների և ներկանյութերի միջոցներ:

Չէ՞ որ երեխան հպվում է ոչ միայն իր, այլև ծնողների հագուստին: Ոչ մի դեպքում մի գնեք սպիտակեղենի կոնդիցիոներ:

Խոնավեցում

Նորածնի մաշկը, ինչպես որ ծնողների մաշկը, խոնավեցման կարիք ունի: Լողանալուց հետո երեխայի մաշկին քսեք փափկեցնող միջոց:

Հաճախ խոնավեցումը պահանջվում է այն դեպքում, երբ երեխայի մաշկը չոր է, ինչպես նաև տարվա ցուրտ եղանակին:

Երեխաների համար մի օգտագործեք լոսյոններ, դա կարող է գրգռել մաշկը:

Աղբյուր՝ doctors.am

Կիսվել նյութով