Մամուլ

Ինչպես է Տրանսպորտի և կապի փոխնախարարը ծաղրում է «Հայր մեր»-ը

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արմեն Փամբուկչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում Հայր մեր տերունական աղոթքը փոխակերպել է լարսի խցանման վերաբերյալ։

Լարս մեր, որ սահմանում ես
Թող եղիցի բացումը քո
Անխցանելիությունը քո
Եվ ֆուրերի անխափան մուտքը
Մարդատարների անցումը
Եվ թող չփակվիս մեզ
Ինչպես մենք չփակվիլ մամուլի առաջ
Թող լինի այլընտրանք քեզ
Համապազօրյա ճամփեն
Տուր զմես այսօր։

Սակայն այս գրառումից ժամեր անց, տեսնելով օգտատերերի բացասական արձագանքը և քննադատություննեչը իր անձի ու արարքի վերաբերյալ՝ փոխնախարարը կատարեց ևս մեկ գրառում, ներողություն խնդրեց նման քայլի համար և ջնջեց տերունական աղոթքի իր ստեղծագործած հումորային տարբերակը․

«Սիրելի հայրենակիցներ։ ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց՝ հեռացնում եմ այն, և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ։ Հ.Գ. խնդրում եմ լինել հաշտ, համերաշխ և միմյանց հանդուրժող»:

Կիսվել նյութով