Մամուլ

Ինչպես է կորոնավիրուսից բուժված 96-ամյա պապիկը «խաբել» ընտանիքի անդամներին

Ինչպես է կորոնավիրուսից բուժված 96-ամյա պապիկը «խաբել» ընտանիքի անդամներին

Կորոնավիրուսով վարակված եւ բուժված դդմաշենցի 96-ամյա Սերոժ (Սերյոժա Ստեփանյան) պապիկն իրեն շատ լավ է զգում, տրամադրությունը բարձր է:

Այս մասին ArmLur.am-ին պատմեց նրա որդին՝ Գագիկ Ստեփանյանը: «Տանը չենք կարողանում պահել: Տաս կով է պահում, քսան ոչխար, մեկ հա կարտոֆիլ է մշակում:

Եղբայրս ու ես խնդրեցինք պապային այդ կովերը վաճառել, որոշ ժամանակ անց ասաց, որ ծախել է, չկա: Հետո, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց իր մոտ, տարան հիվանդանոց, եղբայրս զանգեց ասաց՝ այ մարդ, խաբար ես ինչ է եղել, գոմում կով կա (ծիծաղում է-Ս.Հ.)… խաբել էր մեզ: Ինքը շատը հումորով, հետաքրքիր մարդ է»,- ուրախությամբ հիշեց 96-ամյա Սերյոժա Ստեփանյանի որդին:

Որդու պատմելով` Սերոժ պապիկը կորոնավիրուսով վարակվել է հարսից. «Եղբորս կինը մինչեւ գլխի ընկավ, ամբողջ տան անդամներին վարակեց (ծիծաղում է-Ս.Հ.), այդ թվում պապիկին:

Հետաքրքիրն այն էր, որ բոլորին տարել էին հիվանդանոց, բայց պապիկը չէր գնում, կռիվ-ղալմաղալ, նույնիսկ մեկ անգամ շտապօգնությունից եկել էին տանելու, շորերը հանել էր մտել անկողին ու ասում էր, որ լավ է, չի գնալու: Բայց մի կերպ պապիկին տարան»:

Սերոժ պապիկը բուժումը ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, որտեղ անցկացրել է ավելի քան տաս օր: Ուղեկցող հիվանդություն չի ունեցել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով