Մամուլ

Ինչպես է թուրքական բեռնատարը հասել Հանրապետության հրապարակ․ պարզաբանում է միջոցառման կազմակերպիչը

Ինչպես է թուրքական բեռնատարը հասել Հանրապետության հրապարակ․ պարզաբանում է միջոցառման կազմակերպիչը

168.am-ը գրում է․ «Մոտ 1.5-2 ամիս կլինի, որ սեպտեմբերի 21-ի ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դոմինո փրոդաքշնի» հիմնադիր, նախագծի պրոդյուսեր Աշոտ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ միջոցառման ամբողջ բրենդինգն իրենք են իրականացնում, իրենցն են նաև կանգառներում փակցված Անկախության 30-ամյակին նվիրված պաստառները։ Ինչ վերաբերում է երեկ Հանրապետության հրապարակ հասած թուրքական բեռնատարին, որը ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման համար սարքավորումներ էր բերել Երևան, Աշոտ Առաքելյանն ասաց, որ այն Թուրքիայից չէր ժամանել։

«Գերմանիայից եկած բեռ է՝ գերմանական նկարահանման համակարգ, որը գերմանական ընկերությունը բեռնափոխադրման միջոցով տեղափոխել է Հայաստան՝ Երևան։ Բեռնափոխադրման ընկերությունն այդ համակարգը թուրքական պետհամարանիշներով բեռնատարով է ուղարկել, որը Հայաստանում արգելված չէ, ու նման բաներ կարող եք փողոցում տեսնել։

turqakan bernatar

Բեռը թուրքական չէ, Թուրքիայի հետ կապ չունի, այդ համակարգը միայն Գերմանիայում կա, ու գերմանացիներն են դիմել այդ տրանսպորտային կազմակերպությանը։ Գերմանիայից հենց այդ թուրքական մեքենայով է եկել բեռը։

Ընդամենը մեկ բեռնատար է եղել․․․ Խոսակցությունները, թե բեռը Թուրքիայից է եկել, թուրքական է, ես ոչ միայն բացառում եմ, այլ անհնար է նման բան լինի․․․»,- ասաց Դոմինո փրոդաքշնի» հիմնադիր, նախագծի պրոդյուսեր Աշոտ Առաքելյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով