ԱշխարհՏեսանյութ

Ինչպես են փողոցում գտնվող մարդիկ հրաշքով բռնում հրդեհվող բնակարանից ցած նետվող երկու երեխայի (Տեսանյութ)

Ինչպես են փողոցում գտնվող մարդիկ հրաշքով բռնում հրդեհվող բնակարանից ցած նետվող երկու երեխայի

Ֆրանսիական Գրենոբլ քաղաքում, փողոցում գտնվող մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանի պատուհանից 10 մ բարձրությունից ցած նետված երկու եղբայրներին: Նրանցից մեկը եղել է 3, իսկ մյուսը՝ 10 տարեկան, գրում է The Guardian-ը:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է ավագը կրտսեր եղբորը ցած նետում մինչ կրակի լեզուները «կուլ են տալիս» պատշգամբը: Ներքևում կանգնածների բղավոցների ներքո րոպեներ անց ցատկում է նաև ավագ եղբայրը:

Նշվում է, որ երեխաները չեն տուժել, սակայն հոսպիտալացվել են շենքի ևս 17 բնակչի, ինչպես նաև իրենց փրկած 4 մարդու հետ:

Տեսանյութը ստորև

Share