ՄամուլՏեսանյութ

Ինչպես են ռուս զինվորականները տեղակայվում Ոսկեպարում (Տեսանյութ)

Ինչպես են ռուս զինվորականները տեղակայվում Ոսկեպարում (Տեսանյութ)

Ռուս զինվորականները Տավուշի Ոսկեպարում են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոսկեպարի բնակիչները՝ նշելով, որ ռուս զինվորականները տեղակայվում են բնակավայրում՝ մայրուղու մոտ։ Այսօր արդեն երկու ռուսական դրոշ են տեղադրել։

Նշված մայրուղին միջպետական ճանապարհի մի հատված է ու տանում է նաև դեպի Վրաստան։

voskepar rus

«Դրոշները տեղակայել են տրասին կպած։ Երկու դրոշ են դրել։ Նոր են եկել՝ երկու ժամ առաջ։ Դրոշները դնում են, եթե եկել են ուրեմն կմնան։ Գուցե սահմանազատման աշխատանքների համար են եկել»,- հայտնեց Ոսկեպարի բնակիչը։

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ են նաև կադրերը, որտեղ հենց ճանապարհին կայանված են ռուսական զորամասին պատկանող «Կամազ» և «Ուրալ» մեքենաները՝ ռուսական դրոշներով։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում