ՄամուլՏեսանյութ

«Ինչու սպանվեց Վազգեն Սարգսյանը». Նիկոլ Փաշինյան

«Ինչու սպանվեց Վազգեն Սարգսյանը». Նիկոլ Փաշինյան

«Ինձ պատիվ է ընձեռվել աշխատել և մտածել այն աշխատասենյակում, ուր սպանվելուց մի քանի ժամ առաջ նստած աշխատելիս է եղել Վազգեն Սարգսյանը։

Եվ ես հիմա պիտի մի բան ասեմ, որ շատ եմ մտածել, ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել։ Իհարկե, Սասուն Միքայելյանը խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, հոկտեմբերի 27-ի սպանությունը, ահաբեկչությունը բացահայտելու մասին։

Դա իրավապահների գործն է, և համոզված եմ, որ ամեն հնարավորը կարվի դրա համար։ Բայց թույլ տվեք ձեզ հետ կիսել իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը։

Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև նախ հասկացել էր անհրաժեշտությունը, բայց նաև վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար, պետության ինստիտուցիոնալ կայացման պայքար, պետության հզորացման պայքար, որովհետև մենք երբեմն չենք հասկանում, և սա է մեր մեծագույն խնդիրը, մեր իրականության մեջ միշտ չէ, որ Պետությունը և Հայրենիքն ընկալվում են նույն կերպ։

Եվ այդ ընկալումների ճեղքումն է, որ ի հայտ են բերում մեր բոլոր պարտությունները։

Մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները, որովհետև Պետությունը շատ կոնկրետ է, և եթե Հայրենիքը Պետություն չէ, ցանկացած ուրիշ Պետություն կարող է դառնալ Հայրենիք»:

Կիսվել էջում