Մամուլ

Ինչու է կյանքին վերջ տվել արձակուրդում գտնվող զինծառայողը. մանրամասներ

Ինչու է կյանքին վերջ տվել արձակուրդում գտնվող զինծառայողը. մանրամասներ

Վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող և տան հայելիով պարանոցը վնասած պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ տղան այս քայլին դիմել է՝ ընտանեկան հարցերի շուրջ ծագած խնդիրների պատճառով: Ծնողները վիճաբանել են միմյանց հետ, ինչը բացասական ազդեցություն է թողել երիտասարդի վրա, և նա դիմել է կտրուկ գործողության:

Մեր տեղեկություններով՝ 21-ամյա զինծառայողը գրություն է թողել, որտեղ նշված է, որ «իր մահվան համար ոչ մեկին չմեղադրեն»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տան հայելիով պարանոցը վնասած զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Կիսվել նյութով