Մամուլ

Ինչու է Իսրայելից մեծ թվով սերմնահեղուկ ներկրվել Հայաստան. կեղծ ահազանգի իրական կողմը

Armlur.am-ը գրում է․ «Աստղիկ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել. «ԵԹԵ ՄԻԱՅՆ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԻՔ ՁԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ…»։

Զարմանքով և ցավով պիտի նկատենք, որ սույն թվականի հունիսի 6-ին ոմն Թորոս Ալեքսանյան, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, իբր Աստղիկ բկ-ն Իսրայելից մեծ խմբաքանակ սերմնահեղուկ է բերել՝ արհեստական բեղմնավորում իրականացնելու նպատակով:

Հարգարժան պարոն Թորոս, նախ թույլ տվեք նկատել, որ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ Ձեր դիմելաձևը վիրավորում և վարկաբեկում է ոչ թե նրան, այլ հենց Ձեզ, որովհետև ցույց է տալիս ձեր փոքրոգությունը, ինչևէ, անդրադառնալով ձեր գրառմանը, ուզում ենք հստակորեն նշել, որ մեր իրավաբանները զբաղվելու են այս գործով և ցանկացած հերյուրանք Աստղիկ բկ-ի նկատմամբ պատժվելու է օրենքի խստագույն ուժով:

Մենք իրականացրել ենք ահռելի ներդրումներ և ստեղծել ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան հզորագույն մի կենտրոն, որը բոլորովին վերջերս ստացավ միջազգային ISO սերտիֆիկացում և ներկայում դիմել է ստանալու առողջապահության ոլորտի ոսկե աստղ համարվող միջազգային JCI հավատարմագրում, և մենք չենք հանդուրժելու մեր նկատմամբ զրպարտության և վարկաբեկելու որևէ փորձ:

Ձեր գրառման առաջին իսկ տողից պարզ է դառնում, որ այն ընդամենը կենտրոնը վարկաբեկելու փորձ է, սակայն շատ թույլ և ծիծաղելի փորձ, որը ոչ մի քննադատության չի դիմանում: Նախ՝ դուք չեք նշում որևէ փաստ, որևէ աղբյուր, սակայն այնպիսի համոզվածությամբ եք ձեր խոսքը պնդում, կարծես ինքներդ մասնակցություն եք ունեցել գործընթացին և ձեր աչքերով եք տեսել:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կիսվել էջում