Մամուլ

Ինչու է զինկոմիսարիատից հանվել փառքի անկյունը

Hraparak.am-ը տեղեկություն ստացավ, որ Մոնումենտի թիվ 2 զինկոմիսարիատից հանվել է Փառքի անկյունը, որտեղ ազգային հերոսների, ազատամարտիկների, զոհված զինծառայողների լուսանկարներ էին փակցված:

Պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք այս հարցի կապակցությամբ` հարցնելով, թե ինչ նպատակով են հանվել լուսանկարները: ՊՆ-ից պատասխանեցին.

«Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր  զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ  ժամանակի ընթացքում դրանք  մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ:

Իսկ փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ»:

Կիսվել էջում