Ազատ խոսք

Ինչու էր Տարոնը 2 անգամ պակաս գումարով քաղաքն ավելի մաքուր պահում, իսկ Հայկոն չի կարողանում․ Արմեն Մինասյան

Ինչու էր Տարոնը 2 անգամ պակաս գումարով քաղաքն ավելի մաքուր պահում, իսկ Հայկոն չի կարողանում․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Մինասյանը։

«Իմացա, որ էսօր քաղաքապետարանը որոշել ա, թե որոշում ա՝ 1.7 մլրդ-ով ավելացնել աղբահանությանն ուղղված միջոցները։
Հարցեր ունեմ, ճշտեք, մինչև գամ։

Ա) 2017-ին աղբահանության բյուջեն եղել ա 5,4 մլրդ, 2018-ին՝ 7,8 մլրդ, իսկ ահա հեղափոխական քաղաքապետարանի 2019-ի բյուջեն՝ 10.8 մլրդ դրամ։
Ինձ կբացատրե՞ք՝ ինչու Տարոնը 2 անգամ պակաս գումարով ու հլա կոռուպցիան էլ մեջը, քաղաքն ավելի մաքուր էր պահում, իսկ Հայկոն առանց կոռուպցիայի չի կարանում դա անել, հլա լրացուցիչ միջոցների կարիք էլ ունի։

Բ) էտ 1,7 մլրդը նախատեսվում ա վերցնել կրթության հոդվածից, ավելի ճիշտ՝ մանկապարտեզներին հատկացվող միջոցներից։ Ես շատ կուզենայի իմանալ՝ ինչու՞ ոչ պարգևավճարների ֆոնդից։ 
Միգուցե արժեր էս տարի պարգևավճարներ չտա՞լ, հատկապես կոմունալի համար պտասխանատուներին։

ՀԳ. Եթե ինչ-որ փաստեր շփոթել եմ, խնդրում եմ տեղյակ պահել։

ՀՀԳ. Նաև խնդրում եմ հարցերս անարձագանք չթողնել»։

Կիսվել նյութով