Մամուլ

Ինչու՞ է Փաշինյանը երեկոյան այցելել Արագածոտնի մարզ

Ինչու՞ է Փաշինյանը երեկոյան այցելել Արագածոտնի մարզ

Hraparak.am-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, երեկոյան ընթացել է դեպի Արագածոտնի մարզ, ինչի համար պարեկային ծառայությունը փակել էր բոլոր խաչմերուկները, որոնք բացվում էին դեպի հյուսիս-հարավ ավտոմայրուղի, որը բազմաթիվ վարորդների դժգոհության պատճառ է դարձել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով Փաշինյանը գնացել է Թալին խոշորացված համայնք։ Փորձեցինք կապ հաստատել Թալինի համայնքապետ, ՔՊ-ական Տավրոս Սափեյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Կապ հաստատեցինք Կառավարության լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նա տեղյակ չէ։

Մեր այն պնդմանը, թե Փաշինյանի ավտոշարասյունը նկատվել է Կոշի մոտակայքում, Խաչատրյանը պատասխանեց․

«Կարող է՝ տեսել են, ես տեղյակ չեմ, եթե լուսաբանման բան լիներ, տեղյակ կլինեի»։

Թե ինչ նպատակով է Փաշինյանը այցելել Արագածոտնի մարզ, մեզ չհաջողվեց պարզել, անգամ նրա ֆեյսբուքյան էջում չկա տեղեկություն այդ մասին։

Կիսվել էջում