Շոու-բիզնես

«Ինչու՞ ես պետք է անձնական կապերս օգտագործեմ որպեսզի ազգանվեր աշխատանքը տեղ գտնի հանրայինի եթերում»․բաց նամակ Սամվել Ֆարմանյանին

Երգահան Մարինա Թագակչյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին․

«Բաց նամակ Սամվել Ֆարմանյանին!

Պարոն Ֆարմանյան, ես լինելով արվեստ ներկայացնող մարդ և առաջին հերթին ՀՀ քաղաքացի Ձեզ մի հարց եմ ուզում ուղղել։

Բարձր գնահատելով ազգայինը և առաջնահերթ ժողովրդին ծառայելով քանիցս եք մեր արվեստի իսկական նվիրյալներին, ովքեր (թեկուզ և բանակին նվիրված բարձրարժեք գործեր են ներկայացրել) պրոպագանդել և արժեվորել, էլ չեմ ասում տարածել այն աշխատանքները, որ միայն ինպաստ կծառայեն մարդու հոգեկերտվածքի և ազգային նկարագրի վրա։

Սա Ձեզ ասում եմ որպես Հայուհի, պատասխանատու և ինչպես պահանջատեր իմ բազմամյա ավանդի և ներդրման հայ արվեստում և կրթական ոլորտում գործիս, ամրագրած ներկայացուցիչ։ Ինչու՞ ես պետք է անձնական կապերս օգտագործեմ որպեսզի ազգանվեր աշխատանքը տեղ գտնի հանրայինի եթերում։

Ու ցավոք սա բոլոր բնագավառներին է վերաբերվում!!! Ես չեմ ուզում հիմա ամպագոռգոռ քաղաքական ճառ ասել, դրա մասնագետը չեմ, ես օրինակը իմ ոլորտից բերեցի, Ձեզ համար միգուցե այս պահին ծիծաղելի..․ չեմ էլ ակնկալում, որ կպատասխանեք, ու համոզված եմ որ այս պահին կասեք․

-Այ մարդ գնա է, դու էիր պակաս)))))

Այնուամենայնիվ կան լուրջ գախափարական և կադրային թերություններ, որոնք աննկատ չես կարող շրջանցել ու ասել դրանից կարևոր բաներ էլ կան! Այո,շատ ավելի կարևոր, ուստի եթե երեխան մանուկ հասակում չի հավաքում իր թափած լուցկու հատիկները, իսկ ծնողը ասում է

-Դե երեխայա կմեծանա կանի, վաղը նույն տարիքն առած մարդը նույն լուցկով կարող է հրդեհել տունը!... Հարգանքներս…

հ.գ. անգամ, երբ ունենալով հնգամյա փորձ կրթական ոլորտում, մեր ուժերով ստեղծել ու պահել ենք արվեստի դպրոց «Արտ էջ» շուրջ 5 տարի, ինձ՝ երբ պահանջեցի ընդամենը մանավարժական համալսարանում ժամեր ասացին,

-Իսկ Դուք ունեք՞ վաստակավորի կոչում…

Ներեցեք, ես քծնանքով և թիմակցելով չեմ ուզում արժանանալ իմ վերից արժանացաց շնորհի կողմնապահ գնահատականին, իմ զենքն իմ արվեստն ու գործն է…

Ցավոք ապարդյուն… բայց ոչ, սպասեք… նորից պետք է ընդգծեմ մի մեծ ուժ, զանգված, ովքեր արժանացնում են ինձ և իմ նմաններին փառքի, գնահատելով անկեղծ նվիրումն ու հայրենիքի մշակույքի առջև ունեցած պարտքն ու պատասխանատվությունը․․․»։

Ստորև ներկայացնում ենք Սամվել Ֆարմանյանի պատասխանը՝ Մարինա Թագակչյանին

1 1

Կիսվել նյութով