Ազատ խոսք

«Ինչու՞ են աղմկում Փաշինյան-կանայք». Գագիկ Համբարյան

«Ինչու՞ են աղմկում Փաշինյան-կանայք»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր իրենց ակտիվությամբ կրկին աչքի ընկան Փաշինյանների ընտանիքի երկու կանայք՝ Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը…

Պարզվում է, տիկին Աննայի ծանոթին ինչ-որ տաքսու վարորդ պատմել է մի ուղևորի մասին, ով ներկայացել է որպես վարչապետի աշխատակազմի Նառա ու հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսել է վարչապետի 35 հազարանոց ժամացույցի գնման մասին…

Ասեմ, որ նույն «հեքիաթը» ԱԺ ամբիոնից պատմեց նաև Նիկոլը… Լավ, այս մարդիկ չեն հասկանում, որ այս պրիմիտիվ բեմադրությունները էլ ոչ մեկին չի հետաքրքրում…

Ուղղակի զավեշտ է, երբ այս պատմությունը պատմող երկու անձն էլ՝ վարչապետն ու իր տիկինը, մեխանիկորեն այն բանսարկություն որակեցին և հերքեցին դա…

Իսկ, երբ հարցը վերաբերում է որոշ ԶԼՄ-ների և անձանց կողմից իրենց վերագրվող հանցագործություններին, ապա պարզվում է, որ Փաշինյանը չի հերքելու դրանք ու չի ապացուցելու, որ ինքը ուղտ չէ…

Պարզվում է՝ Նիկոլն ու իր կինը մեծ հաճույքով հերքում և հեգնում են իրենց վերաբերող բանսարկությունները, որոնց հեղինակները անհայտ մարդիկ են կամ կեղծ օգտատերեր, բայց գործող անձանց կողմից իրենց վերագրվող մեղադրանքներին չեն անդրադառնում…

Վարչապետի դուստրն ընդհանրապես նախկին պաշտոնյաներին անվանել է «հանցագործ-թալանչիներ», իսկ ենթադրաբար իր հայրիկին քննադատողներին էլ մեղադրել այդ պաշտոնյաների հետ կապ ունենալու մեջ…

Մարիամը մի բան հաշվի չի առել, որ նախ իր վարչապետ հայրիկի կողմից այժմ շատ սիրված մի օլիգարխ, որին Նիկոլը իր թերթի էջերում մեղադրում էր մարդասպանության մեջ, ժամանակին իր ընդդիմադիր քաղաքական գործիչ հայրիկին հակադարձում էր, որ նա իրենց «հաճախորդն» է և «ախպերն» է…

Հետհեղափոխական գործընթացները ցույց տվեցին, որ այդ օլիգարխը ճիշտ էր, իսկ Մարիամ Փաշինյանի հայրիկը՝ սխալ… Մարիամ Փաշինյանը լավ կլինի նաև բացատրի, թե նախկիններից ժառանգած «հանցագործ-թալանչիները» ինչ են անում իր հայրիկի կառավարության մեջ կամ ընդհանրապես իշխանությունում…

Ու ընդհանրապես, մարդկանց «հանցագործ-թալանչիներ» անվանելուց առաջ, լավ կլինի ինչ-որ ապացույցներ ներկայացնել, թե չէ ստացվում է բանսարկություն…

Իսկ իրականությունն այն է, որ մինչ Նիկոլի «ընտանիքի կանայք» զբաղված են տարաբնույթ էժանագին բանսարկությունների մեկնաբանմամբ և Փաշինյանի թշնամիների ապագան կանխորոշելով, Հայաստանի վարչապետը ջանադրաբար փչացնում է հարաբերությունները Թեհրանի և Պեկինի հետ ու մտադրություն էլ չունի արձագանքելու ԵԽ-ի հակահայկական հայտարարությանը…

Դե Փաշինյանների համար այդպիսի մանր-մունր հարցերը՝ ինչպես Իրանի, ՌԴ-ի, Չինաստանի հետ հարաբերությունները, որևէ կարևորություն չեն ներկայացնում»:

Կիսվել նյութով