Մամուլ

Ինչո՞վ են բուժում կորոնավիրուսով հիվանդներին. այս արտադրատեսակը ներառված չէ ԱՀԿ ուղեցույցների մեջ

Ինչո՞վ են բուժում կորոնավիրուսով հիվանդներին. այս արտադրատեսակը ներառված չէ ԱՀԿ ուղեցույցների մեջ

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Օրեր առաջ անդրադարձել էի #Պլակվենիլ դեղամիջոցով մեր հայրենակիցներին բուժելու օրինականությանը և առողջապահության նախարարի ինքնիրավչությանը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը այս թեմայի վերաբերյալ, այսօր անդրադարձ կանեմ #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակի կիրառմանը, ինչը տարօրինակ է, քանի որ այն ընդգրկված չէ ԱՀԿ (WHO/ВОЗ) կողմից տրամադրված ուղեցույցներում:

Այսպիսով՝

Համաձայն առողջապահության նախարարության սույն թվականի մարտի 23-ի թիվ 02-2/8171-20 գրության՝ RHEA Pharmaceutical ընկերության կողմից արտադրված կենսաակտիվ հավելումը կարող է դիտարկվել, որպես կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բուժմանն աջակցող դեղամիջոց: Գրության մեջ նշվում է, որ այս եզրակացությունը հիմնված է ոլորտային խորհրդատուների և ոլորտի առաջատար մասնագետների հետ ունեցած քննարկումների արդյունքների վրա (տե՛ս նկ. 1):

Այս գրությունը ուսումնասիրելիս, պարզ է դառնում, որ առողջապահության նախարարությունը փորձել է #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակի կիրառման պատասխանատվությունը իր վրայից գցել՝ հղում անելով «խորհրդատուների» և «ոլորտի առաջատար մասնագետների» կարծիքների վրա և նույն ժամանակ նշում է, որ #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակը ոչ է ցուցված է բուժման համար, այլ «կարող է դիտարկվել», որպես «բուժմանը աջակցող միջոց»:

Հաշվի առնելով այս փաստաթուղթը և առողջապահության նախարարության կողմից ուղարված շրջաբերական նամակը, Հայաստանում կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհիմնարկները նամակով դիմել են RHEA Pharmaceutical ընկերությանը #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակի քանակություն ձեռք բերելու նպատակով (տե՛ս նկ. 2):

Նման նամակ է ուղղել RHEA Pharmaceutical ընկերությանը նաև ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը (տե՛ս նկ. 3):

Թե՛ բուժհիմնարկությունները և թե՛ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակի ձեռքբերման և կիրառման նպատակայինությունը հիմնավորում են՝ հղում կատարելով առողջապահության նախարարության գրությանը, ինչով և փորձում են արդարացնել և «ապահովագրել» իրենց գործողությունները:

Խորհրդանշական է, որ թե՛ բժշկական կենտրոնների և թե՛ ՊՆ ռազմաբժշկական վարչության կողմից ուղղված նամակներում նշվում է անհասկանալի պարտավորվածության երաշխիք՝ տրամադրել արտադրատեսակի կիրառման արդյունքները, ինչի մասին (իմ ունեցած տեղեկատվությամբ) հիվանդներին չեն տեղեկացնում ոչ մի տեղ:

Նման պարտավորվածություն ստանձնում են, երբ անհրաժեշտ է իրականացնել արտադրատեսակի արդյունավետության գնահատում, այսինքն՝ #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակի արդյունավետությունը դեռևս գնահատման փուլում է:

Նշեմ, որ առ այսօր #HealthTone (Հելթ Տոն) արտադրատեսակը «հաջողությամբ» կիրառվում է կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժման ընթացքում (տե՛ս նկ. 4) և բացառված չէ, որ առ այսօր կիրառման արդյունքները առանց հիվանդների իմացության տրամադրվում են RHEA Pharmaceutical ընկերությանը»:

Կիսվել էջում