Շոու-բիզնեսՏեսանյութ

Ինչո՞վ եմ ես առավել մյուս մայրերից, ովքեր ծանր երկու տարի են անցկացնում՝ սպասելով իրենց որդուն. Սոնա Շահգելդյան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սոնա Շահգելդյանը ներկայացրել է հայտնի՝ «Արշալույս է, նոր էր բացվել» երգը՝ այն նվիրելով 2016-ին տեղի ունեցած քառօրյա պատերազմում զոհված տղաներին: Սոնան պատմել է, որ մեծ հուզմունքով և խոնարհումով է կատարել այս երգը:

 «Սա հին ու հայտնի երգ է, որը միշտ սիրել եմ: Ամեն անգամ հուզվել եմ այս երգից, ու որոշեցի, որ այն պետք է իմ մատուցմամբ ներկայացնեմ: Երգն ակապելա եմ երգել՝ առանց գործիքավորման: Ի դեպ՝ ի սկզբանե որոշել էի, որ երգը չեմ փոխելու, այն ներկայացնելու եմ իր արմատներին մոտ կերպով. անշուշտ, իմ ձեռագիրը նկատելի կլինի, բաց հաստատ երգի հիմքը պահպանված է»,- նշեց Սոնան՝ շարունակելով.
«Այս երգը նվիրել եմ ապրիլյան պատերազմում զոհված եւ մարտնչած տղաներին, այն քաջերին, որոնց կյանքով այսօր մենք խաղաղ ենք ապրում: Այս թեման ինձ համար շատ ցավոտ է, խոսելը դժվար է, դրա համար ավելի լավ է միայն երգեմ: Ուզում եմ, որ աշխարհին խաղաղություն լինի, մեր զինվորներն էլ խաղաղ երկնքի տակ ծառայեն Հայոց բանակում»:

Շարունակությունը կարող եք կարդալ՝ սկզբնաղբյուրում

Կիսվել էջում