Մամուլ

Ինչի մասին են պայմանավորվել Հայաստանն ու Ադրբեջանը. հրապարակվել է քարտեզ

Ինչի մասին են պայմանավորվել Հայաստանն ու Ադրբեջանը. հրապարակվել է քարտեզ

Ռուսական Kommersant լրատվական գործակալությունն անդրադարձել է հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման արդյունքներին՝ նշելով, որ Հայաստանում ու Ադրբեջանում տրամագծորեն հակառակ գնահատականներ են եղել:

«Ադրբեջանում հանդիպումը համարում են արդյունավետ, քանի որ ձեռք է բերվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման որոշում:

qartez transport

Մինչդեռ հայ հասարակությունն առաջնահերթ է համարում գերիների վերադարձը, այնինչ դրա փոխարեն քննարկվում է տնտեսական օրակարգ՝ Ադրբեջանի պնդմամբ»,- գրում է աղբյուրը:

Ըստ լրատվականի, խոսքը գնում է երկու հիմնական ուղղությունների մասին՝ առաջինը Ադրբեջանի կենտրոնական հատվածներից միջանցքն է դեպի Նախիջևանի անկլավ, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Երկրորդը Երևանից միևնույն Սյունիքի մարզով ձգվող երկաթուղին է, որը շարունակվում է Նախիջևանի միջով:

Կիսվել նյութով