Մամուլ

Ինչի՞ համար էր 2007թ. բողոքի ակցիա իրականացնում Արսեն Թորոսյանը (ֆոտո)

Ինչի՞ համար էր 2007թ. բողոքի ակցիա իրականացնում Արսեն Թորոսյանը

168.am-ը գրում է․ Երեկ Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» շարքի հերթական, թվով 6-րդ տեսանյութը հրապարակեց, ուր անդրադարձ կար նաև ԱՄՆ-ում բնակվող Մանվել Տեր-Առաքելյանի հրապարակմանը։

Հիշեցնենք, վերջինս Միքայել Մինասյանին մեղադրում էր Երևանում՝ Կարապի լճի շրջակայքում գտնվող իր սրճարանը խլելու մեջ։

Միքայել Մինասյանի խոսքով` այդտեղ երբևէ սրճարան չի եղել, այլ՝ փոս, և Մանվել Տեր-Առաքելյանը պատրաստվում էր բարձրահարկ շենք կառուցել Կարապի լճի շրջակայքում, իսկ ինքը դեմ է եղել այդ խայտառակ նախաձեռնությանը։

Նախկին դեսպանը հավելեց նաև, որ այդ դեպքից հետո տարածքը երբևէ չի օգտագործվել, ապա հրապարակեց տեսանյութ, երբ բողոքի ակցիա էին կազմակերպել Կարապի լճի մոտ՝ փոսը փակելու պահանջով:

Տեսանյութը, որը նկարահանվել էր 2007 թվականին, չի վրիպել օգտատերերի աչքից: Նրանք անմիջապես լուսանկարել և հրապարակել են այն կադրը, որտեղ երևում է, որ ակցիայի մասնակիցների մեջ է եղել նաև ներկայիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Լուսանկարները` ստորև

arsen torosyan eritasard
Կիսվել նյութով