Աշխարհ

Ինչի՞ց է վախենում Պուտինի նախկին կինը․ որոշել է վաճառել շքեղ անշարժ գույքը

Ինչի՞ց է վախենում Պուտինի նախկին կինը․ որոշել է վաճառել շքեղ անշարժ գույքը

Լյուդմիլա Պուտինան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը, շտապ կերպով ազատվում է Իսպանիայում ունեցաշ անշարժ գույքից։ 

Այդ մասին հայտնում է Politico-ն և մանրամասնում, որ Լյուդմիլա Օչերետնայան (նախկին ազգանունը՝ Պուտինա) երկու բնակարան ունի Իսպանիայի հարավում գտնվող Մարբելա քաղաքի Լոմաս դել Ռեյ բնակելի համալիրում։

2,2 միլիոն եվրո արժողությամբ բնակարաններն ավելի վաղ պաշտոնապես գնել Արթուր Օչերետնին՝ Լյուդմիլայի ներկայիս ամուսինը։ 

Բայց մի շարք լրատվամիջոցներ ենթադրում են, որ այս գործարքի համար նա կարող էր օգտագործել Պուտինի նախկին կնոջ փողերը։

Անշարժ գույքի հրատապ վաճառքի պատճառ կարող է լինել Լյուդմիլայի՝ ԵՄ պատժամիջոցների տակ ընկնելու մտավախությունը․ դրոնք նախատեսում են նաև անշարժ գույքի բռնագրավում։

Կիսվել նյութով