Օգտակար

Ինչը կարող է թութքի առաջացման պատճառ դառնալ

Ինչը կարող է թութքի առաջացման պատճառ դառնալ և ինչպես բուժել տան պայմաններում:

Այս խնդիրը հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Այն առաջանում է հետանցքի շրջանում արյունատար անոթների բորբոքային պրոցեսների և այտուցվածության հետևանքով:

Թութքը – լինում է երկու տեսակի` արտաքին և ներքին

Ներքին նախանշաններից են քորը և հաստ աղիի արնահոսությունը, իսկ արտաքին նշաններից են հետանցքի շրջանում ցավը և բորբոքվածությունը:

Ներքին թութքից աղիները դատարկելիս նկատվում է ցավ, և կղանքն արյան կաթիլներ է պարունակում:

1. Անկանոն սննդի ռեժիմ

Անկանոն սննդի ռեժիմի հետևանքով է առաջանում փորկապությունը, որի վերջնական արդյունքն էլ հանգեցնում է փորկապության: Պետք է ունենալ սննդի ընդունման հստակ ժամեր:

2. Փորկապություն կամ լուծ

Մյուս պատճառներից է փորկապությունը, որը կարելի է կարգավորել սննդակարգի մեջ փոփոխություն ընդգրկելով կամ բնական լուծողականներ օգտագործելով: Հիշեցնենք, որ փորկապության պատճառ կարող են հանդիսանալ նաև դեպրեսիան, սթրեսը և անհանգստությունը:

3. Սննդակարգում մանրաթելի բացակայությունը

Մանրաթելը չմարսված սնունդն է, որն աղիներում ներծծում է ջուրը և հեշտացնում չմարսված սննդի անցումը հաստ աղիում: Մանրաթելի պակասն ազդում է աղիների բնականոն շարժման վրա և առաջ բերում թութք:

4. Օրգանիզմում ջրի պակասը

Որպեսզի աղիները հեշտ դատարկվեն, անհրաժեշտ է շատ ջուր խմել: Օրգանիզմում ջրի պակասի հետևանքով աղիների բնական ֆունկցիաները խանգարվում են, և դա իր հերթին հանգեցնում է թութքի:

5. Լուծողականների չարաշահում

Բժշկի կողմից նշանակված լուծողականները կարելի է օգտագործել քրոնիկ փորկապության դեպքում, սակայն չի կարելի կանոնավոր օգտագործել այս լուծողականները, քանի որ դրանք խախտում են հաստ աղիի բնական ֆունկցիան:

Ավելացնենք նաև, որ կողմնակի էֆեկտներից են հաստ աղիի մկանային ֆունկցիայի խախտումը, ջրի, վիտամինների և հանքանյութերի անհայտացումը, երիկամային քարերի ձևավորումը, հնարավոր է՝ նաև խնդիրներ առաջանան երիկամների աշխատանքի հետ:

6. Հղիություն

Հղիության ընթացքում շատ կանանց մոտ է առաջանում թութք: Նման դեպքում թութքն առաջանում է հորմոնալ փոփոխությունների և պտղի ճնշման հետևանքով: Երեխայի ծնունդից հետո թութքը վերանում է:

Այլ պատճառներ

Առաջացման այլ պատճառներից են գիրությունը, նստակյաց կյանքը, ծերանալը և կյանքի ձևը:

Ջրի բավարար քանակություն

Օրական 2-3 լիտր ջուր խմելը ոչ միայն ապահովում է օրգանիզմում ջրի անհրաժեշտ քանակը, այլ նաև հեշտացնում է աղիների դատարկվելը: Առավոտյան հարկավոր է խմել մեկ լիտր ջուր, որպեսզի աղիները լավ գործեն:

Ջրի հանկարծակի հոսքը դեպի ստամոքս ճնշում է աղիները, և ջուրը փափկեցնում է սննդի զանգվածը, որն էլ իր հերթին՝ հանգիստ դուրս է գալիս օրգանիզմից:

Մանրաթելով հարուստ սննդակարգ

Մանրաթելով հարուստ սննդամթերքը փափկացնում է կղանքը և նպաստում դրա` աղիներում հեշտ շարժվելուն: Սա էլ իր հերթին՝ մեղմացնում է առաջացած բորբոքումները: Մանրաթելով հարուստ են բանջարեղենը, խոտաբույսերը, միրգը և հացահատիկը:

Թուզ

Վերցրեք թզի չիրը, ընկղմեք ջրի մեջ և հաջորդ առավոտյան խմեք ջուրը և կերեք թուզը: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Բողկ

Բուժելու մյուս արդյունավետ ժողովրդական դեղատոմսերից է բողկը: Օրական երկու անգամ խմեք կես բաժակ բողկի հյութ, և շուտով թութքի հետքը կկորչի: Բողկի և մեղրի խառնուրդը կարող է մեղմել թութքի ցավը:

Յոգուրտ

Յոգուրտը նույնպես համարվում է պրոբիոտիկներով հարուստ կաթնամթերք: Ամեն օր օգտագործեք յոգուրտ, և նրա մեջ պարունակվող բակտերիաները կօգնեն ստամոքսաղիքային համակարգի ճիշտ աշխատանքին:

Վուշի սերմեր

Վուշի սերմերը հարուստ են մանրաթելով և օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք բուժում են փորկապությունը և թութքը:

Նռան հատիկներ

Վերցրեք նռան հատիկների կեղևը և ընկղմեք ջրի մեջ, եռացրեք: Սառելուց հետո քամեք լուծույթը և խմեք օրը երկու անգամ: Այս ժողովրդական դեղամիջոցը կանցկացնի այն կարճ ժամանակամիջոցում:

Հալվե

Դեռ հնուց հալվեն օգտագործվել է այրվածքները բուժելու համար: Հալվեն կեղևահան արեք և դրեք թութքի շրջանում, որ մեղմացնի ցավը և այտուցվածությունը:

Բանան

Հասած բանանը բուժում է ինչպես փորկապությունը, այնպես էլ թութքը: Բանանը տրորեք և ավելացրեք կաթ: Կերեք այս խյուսը օրը 3-4 անգամ: Այն կվերացնի ցավը և կբուժի այն:

Քունջութի սերմեր

Քունջութի սերմերը խաշեք, ավելացրեք այս խյուսին կարագ և ընդունեք այն մի քանի օր: Քունջութի սերմերը նպաստում են արյան բջիջների արտադրմանը, բուժում են այրվածքները, կարգավորում կանանց դաշտանային ցիկլը և ատամների հետ կապված խնդիրները:

Կոճապղպեղ, մեղր, կիտրոն և անանուխ

Վերցրեք 2 ճ/գ կոճապղպեղի, կիտրոնի և անանուխի հյութ և ավելացրեք 2-4 ճ/գ մեղր: Օրական կերեք այս խառնուրդը, և այն կվերացնի թութքը:

Շաղգամ

Շաղգամը նույնպես թութքը բուժելու լավագույն դեղամիջոցներից մեկն է: Վերցրեք հավասար չափաքանակով շաղգամի տերևների, բողկի և գազարի հյութ, խառնեք այս ամենը և խմեք 1 բաժակ այս լուծույթից: Շուտով այն կբուժվի, և ցավերն էլ կմեղմանան:

Յոգա

Կան յոգայի մի շարք դիրքեր, որոնք բուժում են թութքը: Դրանք են՝ Sarvanga asana, malasana, viparita karani and balasana:

Քրքում

Քրքումն ունի հակաբորբոքային, հակաբակտերային, հակասեպտիկ, հակաօքսիդանտ, հակաալերգիկ հատկություններ: Այն նաև բուժում է բորբոքային պրոցեսները և այտուցվածությունը:

Հոգնա

Հոգնան նույնպես արդյունավետ միջոց է այն բուժելու համար: Հոգնայի պրոցեդուրան պետք է անել գոլ ջրով: Երբ ջուրը ներս է մտնում աղիներ, այն փափկացնում է կղանքը, և այն հեշտությամբ տեղաշարժվում է:

Կիսվել նյութով