Շոու-բիզնեսՄամուլՏեսանյութ

Ինձ չներքաշեք ձեր կեղտոտ խաղերի մեջ․ Հովհաննես Դավթյան

Դերասան Հովհաննես Դավթյանը տեսանյութ է հրապարակել, որում հանդես է եկել տեսաուղերձով և նշել, թե վերջերս «ինչքան կեղտոտ քաղաքական տիզ» բաներ կան, գալիս, իրեն են կպչում:

Դերասանը նշեց, որ ակցիա իրականացնողը վճարվել էր, և դրա համար էր կատարում իր ակցիան, ոչ թե հայրենասիրությունից դրդված։

«Ինչից եմ ես դա ենթադրում, որ արդեն շենքի մոտ, երբ իրեն մի երկու ճլոթի տվեցին, իրեն սպասում էր փաստաբանը, ու նաև քաղմասում է իրեն փաստաբան սպասել: Հետևաբար դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն մի քայլ ա:

Գոնե վերջում անեիր, որ չխանգարեիր իմ ստեղծագործական երեկոյին: Բա որ պրոֆեսիոնալ չլինեի ու խառնվեի իրար: Դուք այ էդ տեսակ կարևոր բաներ եք վտանգի ենթարկում: Ղուրբան եղեք իմ պրոֆեսիոնալիզմին: Ստեղ չի քննարկվում, թե ես քաղաքական ինչ ուղղվածություն ունեմ, չունեմ, իհարկե, դու լավ գիտեք: Ցավում ա իմ սիրտը տարածքների կորստից, բայց էդ հարցերը ուրիշ հարթակներում կարելի է քննարկել, եթե ես էդ թեմայով բան ունենամ, կարող եմ ասել:

Դուք ո՞վ եք, քանի՞ գլուխ ունեք, որ գաք, իմ ներկայացման սկզբում պաստառ պարզեք, գաք ձեր սևը խառնեք իմ սպիտակին, յան տվեք: Մենակ պոռնիկը կարա տենց բան անի»,- նշեց Հովհաննես Դավթյանը։

Կիսվել էջում