Մամուլ

Ինձ ոչ-ոք չի կարող ասել. Արմավիրի բանտի կալանավորը հարվածել է փոխգնդապետին

Ինձ ոչ-ոք չի կարող ասել. Արմավիրի բանտի կալանավորը հարվածել է փոխգնդապետին

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրել, որ na 2021 թվականի մարտի 15-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Արմավիրի» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ԱՆ «Արմավիրի» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի պետ արդարադատության փոխգնդապետ` Արտակ Լազյանի նկատմամբ գործադրել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, կապված վերջինիս ծառայողական պարտականությունների կատարմանը:

Այսպես. 2021 թվականի մարտի 15-ին` ժամը 13:30-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ տեղամասի պետ Արտակ Լազյանը, ով ի պաշտոնե ղեկավարել է տվյալ տեղամասը, հսկողություն է իրականացրել տեղամասում կալանավորված անձանց և դատապարտյալների օրվա կարգացուցակի պահպանման նկատմամբ, համակարգել է տեղամասում տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները, նույն մասնաշենքի կալանավոր Դավիթ Աբրահամյանից պահանջել է հետևել օրվա կարգացուցակի պահանջներին, թույլ չտալ հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված խախտումներ, կատարել տեղամասում ծառայություն իրականացնող աշխատակիցների օրինական կարգադրությունները, միաժամանակ նախազգուշացնելով, որ նշված պահանջները չկատարելու պարագայում կենթարկվի կարգապահական տույժի:

bant

Օրինական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ Արտակ Լազյանի կողմից ներկայացված պահանջները լսելուց հետո կալանավոր Դավիթ Աբրահամյանը հայտնել է, որ իրեն ոչ ոք չի կարող ասել, թե ինքն իրեն ինչպես դրսևորի, որից հետո 2 անգամ բռունցքով հարվածել է Ա.Լազայանի ճակատային հատվածին` վերջինիս պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Այսպիսով, Դավիթ Շահենի Աբրահամյանին մեղսագրվում է ենթադրյալ հանցագործության կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ այն ուղարկվել էդատարան:

Share