Ազատ խոսք

Ինձ շնորհվեց Համահայկական Սենատի մանդատ․ Անի Զախարյան

Ինձ շնորհվեց Համահայկական Սենատի մանդատ․ Այս մասին «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի ընդունման 99-ամյակի օրը ինձ շնորհվեց Համահայկական Սենատի մանդատ։ Շնորհակալ եմ վստահության համար։

Պատրաստակամ եմ ջանք ու եռանդ չխնայել հայոց պահանջատիրության հարցը լուրջ քաղաքական-իրավական հարթակ տեղափոխելու համար և կառույցի հեղինակության ամրապնդման համար»։

Կիսվել էջում