Շոու-բիզնես

Ինձ հարազատ մարդ խնդրել էր երաշխավոր կանգնել. Նունե Եսայանը պարզաբանում է իր դեմ ուղղված նամակը

Tert.am-ը գրում է․ Երգչուհի Նունե Եսայանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց իր անվան շուրջ շրջանառվող տեղեկությունները և պատասխանեց իր անձի դեմ ուղղված նամակին: Նա պարզաբանեց, որ հինգ տարի առաջ իրեն հարազատ մարդ խնդրել է երաշխավոր կանգնել և նա համաձայնել է:

Հիշեցնենք, որ օրերս հրապարակվել էր փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին: Դրանում ներկայացված էր գործի նախապատմությունը, համաձայն որի քաղաքացի Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեում՝ սկսած 1970թ․-ից։

Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը։

Նունե Եսայանը նշեց, որ այն մարդը, ում համար ինքը երաշխավոր է կանգնել, որոշ ամիսներ վճարումները նորմալ կատարել է, այնուհետև դադարեցվել են և իր անձնական հաշվից է այդ գումարները գանձվել: Նա ասաց, որ լինելով «Կոնվերս բանկի» հավատարիմ հաճախորդ, դիմել է բանկին, իրավաբաններին, որ լուծում ստանա հարցը:

Նա նշեց, որ լուծումներից մեկն այն էր, որ գրավոր դիմում են բանկին և բանկը աճուրդով վաճառում է բնակարանը, կամ փրկում են տունը, ինքը վճարում է բանկին գումարը: Նա նշեց, որ ընտրել է երկրորդ տարբերակը և հինգ տարի շարունակ այդ մարդիկ ապրել են այդ տանը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կիսվել նյութով