Մամուլ

«Ինձ համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահն անազատության մեջ է»․ Սեյրան Օհանյան

«Ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ։ Կարելի է այդ ամենն իրականացնել, նաև թույլ տալ, որ ինքը լինի ազատության մեջ, առավել ևս, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել, որ հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել»:

Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Կարծում եմ, եթե նա լինի ազատության մեջ, ոչ մի բանի չի կարող խոչնդոտ լինել, հատկապես, որ նախաքննական մարմինը իր գործը կատարել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել նյութով