ՄամուլՏեսանյութ

Ինձ կարող է ներել միայն Աստված. Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին (Տեսանյութ)

Ինձ կարող է ներել միայն Աստված. Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին (Տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց իր ընտրությունը: Նա ընտրության էր եկել թոռնիկի հետ: Ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ.

serj sargsyan tornik

«Այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել, ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության պաշտպանության»,- ասել է նա:

Հարցին՝ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ է, Սարգսյանն արձագանքեց․ «Ընտրություններն անցնելուց հետո դրա մասին կխոսենք»։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն ներե՞լ է իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու և 2013-ին նախագահի պաշտոնին երկրորդ անգամ առաջադրվելու համար, Սարգսյանն արձագանքեց․ «Ինձ միայն Աստված կարող է ներել, ուրիշ ոչ մեկը»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում