Ազատ խոսք

Ինձ թվում է, որ շուտով ականատես ենք լինելու նոր ձերբակալությունների․ Տիգրան Վարդանյան

Ինձ թվում է, որ շուտով ականատես ենք լինելու նոր ձերբակալությունների․ Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի վերջին խաղաքարտը

Ինձ թվում է, որ շուտով ականատես ենք լինելու նոր ձերբակալությունների՝ կուսակցության ղեկավարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և այլոք: Մարդ կա վախենում է, շատ է վախենում:

Այս ամեն ինչի կուլմինացիան լինելու է այն, որ Նիկոլ Փաշինյանը ինքն իր դեմ մահափորձ կբեմադրի և կմեղադրի անխտիր բոլորին:

Հայաստանում կսկսվի քաոս, որը ժամանակին չկանխելու դեպքում, կվերածվի ընդհուպ մինչև քաղաքացիական անկարգությունների: Այս ամենից կօգտվի նա՝ Նիկոլը. կփախնի Կանադա: Սրան զուգահեռ կլարվի ամեն ինչ սահմանին, ընդհուպ մինչև լայնամասշտաբ պատերազմ:

Եթե սա իրականություն դառնա, ապա հաշվի առ, Նիկոլ, որ Թալեաթն էլ փախավ, բայց իրեն գտան»:

Կիսվել էջում