ՄամուլՏեսանյութ

«Իմ քայլի անդամը» լկտի պահվածք է դրսեւորել հայ կնոջ նկատմամբ. Մարինա Խաչատրյանը դիմել է Մարությանին

«Իմ քայլի անդամը» լկտի պահվածք է դրսեւորել հայ կնոջ նկատմամբ. Մարինա Խաչատրյանը դիմել է Մարությանին

«Բաց նամակ Հայկ Մարությանին

Հարգելի պարոն Մարության,

Ինչպես գիտեք «Կամք» հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնությունն իրականացնում է ստորագրահավաք ընդդեմ ստամբուլյան կոնվենցիայի ընդունման։ Պրոցեսը բացարձակապես ապաքաղաքական է և հետապնդում է մեր ազգային շահը պաշտպանելու նպատակ։ 

Այդ ստորագրահավաքին, որպես ՀՀ քաղաքացի և որպես հայ մայր միացել եմ նաև ես։ Երեկ ես գտնվում էի Հյուսիսային պողոտայի հենակետում։

Ստորագրահավաքին մասնակցող քաղաքացիների հոսքը չէր դադարում։

Սակայն …

Երեկոյան, ժամը 22:30 –ի սահմաններում ստորագրահավաքի հենակետին մոտեցավ չորս հոգանոց խումբ, ովքեր շուրջ 15 րոպե խոչընդոտեցին աշխատանքներին։

Խմբի ղեկավարը լկտի տոնով, իրեն դնելով «մաչոյի» և մեր բացատրածն այդպես էլ չհասկացողի տեղ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ստորագրահավաքի մասնակիցների և անձամբ իմ նկատմամբ, փորձում էր սադրել։ Խոսակցության արդյունքում նա հայտարարեց, որ աշխատում է Երևանի քաղաքապետարանում, իսկ երբ որոշեցի միացնել ուղիղ եթերը` նա փախավ` իր հետևից կանչելով իր համախոհներին։

Ես նրան և մեր հանրությանը խոստացա հարցն օդում չթողնել։ Եվ, ինչպես յուրաքանչյուր պատվարժան հայ կին, ես կատարում եմ իմ խոստումը։

Պարո՛ն Մարության, նախ այդ անձը հանդիսանում է ոչ թե Երևանի քաղաքապետարանի աշխատակից, այլ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ` զբաղեցնելով 55-րդ հորիզոնականը, կրելով Ասքանազ անունը և խոսակցության ընթացքում երկու ձեռքով անընդհատ ուղղելով սանրվածքը դեպի աջ։

Հաշվի առնելով վերոգրյալը` պահանջում եմ, որպեսզի հարցնեք կանաչ շապիկով Ասքանազ Աբրահամյանից, թե ինչով էր զբաղված նա երեկ` օգոստոսի 4-ին, Հյուսիսային պողոտայում։

Պահանջում եմ, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի կարգապահական տույժ` ազգային գործունեության նկատմամբ սադրիչ գործողությունների և հայ կնոջ հետ լկտի պահվածք դրսևորելու համար։

Պահանջում եմ, որպեսզի նա հեռացվի Երևանի ավագանու կազմից և ներողություն խնդրի հայ հանրությունից` ճանաչվելով որպես սադրիչ։

Պարո՛ն Մարության, եթե այս հարցին հանրայնորեն չանդրադառնաք և չկատարվեն իմ բոլոր պահանջները, ապա հայ հանրությունը կունենա բոլոր հիմքերը մտածելու, որ սադրիչ Ասքանազին անձամբ Դուք եք ուղղորդել ստորագրահավաքի գործընթացին խոչընդոտելու համար։ Դրա արդյունքում հայ հանրությունը կձևավորի համապատասխան կարծիք Ձեր և Ստամբուլում ստորագրված ապազգային կոնվենցիայի մասին։

Հ.Գ. Ի վերջո բացատրեք նման մարդկանց, որ նրանց պարտականությունը աղբի մեջ կորած Երևանի հարցերով զբաղվելն է, այլ ոչ թե պրոֆեսիոնալ սադրիչ դառնալու մղումը։

Հ.Գ.2 Մեր Երևանը աղբի մեջ կորցնելու, կանաչապատումը վերացնելու, օդը աղտոտելու, նախընտրական խոստումները չկատարելու, Երևանի բյուջեն մսխելու համար բոլորը կանչվելու են պատասխանատվության։ Իսկ մինչ այդ «շան օրն ենք գցելու» բոլոր նրանց, ովքեր կգործեն մեր քաղաքի ու մեր երկրի դեմ»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում