Մամուլ

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Վանաձորի տարեցների տան» բնակիչներին տրամադրվեց անվճար ատամնաբուժական ծառայություն

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Վանաձորի տարեցների տան» բնակիչներին տրամադրվեց անվճար ատամնաբուժական ծառայություն

Այս մասին ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

««Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Վանաձորի տարեցների տան» բնակիչներին մատուցվում է ատամնաբուժական ծառայություն

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը և «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանն այցելեցին «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ, որտեղ 2019 թ. նոյեմբերից սկսած՝ «Եվրոդենտ» ՍՊԸ-ն «Տարեցների տան» բնակիչներին «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ մատուցում է ատամնաբուժական ծառայություններ:

«Եվրոդենտ» ՍՊԸ-ն «Տարեցների տանը» ստեղծել է ժամանակավոր ատամնաբուժական սենյակ, որտեղ մասնագետները բոլոր տարեցների ամբողջական զննումից հետո իրենց հետևողական ծառայությունն են մատուցում 36 տարեցի՝ լուծելով նրանց ատամնաբուժական խնդիրները, կանխելով դրանցից բխող առողջական վնասները և, իհարկե, հնարավորություն ստեղծելով լիարժեք սնվելու համար:

«Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացան արված աշխատանքներին, զրուցեցին տարեցների հետ և «Տարեցների տան» ղեկավար Մանուշակ Օհանյանի ու «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանի հետ քննարկեցին հետագա անելիքները։

«Վանաձորի տարեցների տանը» աշխատանքները ավարտելուց և դրա արդյունավետությունը գնահատելուց հետո՝ Հիմնադրամը նախատեսում է ծրագիրը դարձնել շարունակական և իրականացնել տարեցների այլ խնամքի կենտրոններում»:

Կիսվել նյութով