Մամուլ

«Իմ քայլը» հիմնադրամից կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Մաշտոցի անվան մատենադարանում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամից կրթաթոշակների հավաստագրեր հանձնեց աշխարհի առաջատար ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին:

Արդեն տեղեկացրել ենք, որ ի թիվս 53 այլ ուսանողների՝ կրթաթոշակի հավաստագիր ստացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այս առնչությամբ Աննա Հակոբյանն իր Ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Անիմաստ է այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին եւ հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»»,-գրել է վարչապետի տիկինը՝ նշելով, որ անցյալ տարի էլ «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրը:

Գրառմանը կից Աննա Հակոբյանը տեղադրել է լուսանկար, որտեղ Թովմասյանի դուստրն է՝ Կալիֆոռնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի ավարտական միջոցառմանը:

Կիսվել էջում