Ազատ խոսք

«Իմ քայլականներն ու խիզախ կանայք դուխաթափ են անում հիվանդ կնոջը կանանց միամսյակին»

«Իմ քայլականներն ու խիզախ կանայք դուխաթափ են անում հիվանդ կնոջը կանանց միամսյակին»

Այս մասին Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Իմ քայլականներն ու խիզախ կանայք դուխաթափ են անում հիվանդ կնոջը կանանց միամսյակին

Մարտի 8-ին հայ կանայք ասում էին՝ կինը կնոջը թիկունք։

Խիզախ կին մրցանակ ստացած Լյուսի Քոչարյանը գրում է թագախտով հիվանդացած կնոջ մասին․ «Կներեք էլի, որ ասեմ, որ այդ կինն անպատասխանատու, խոզ տականք ա, շատ կոպիտ կհնչի՞։ Ինձ թվում ա՝ ոչ այնքան։ Տեսնես՝ ոնց ա իրեն զգում։ Ես, օրինակ, ամոթից ու նեղվածությունից գետինը կմտնեի։ Ասենք կաղերսեի գետնին բացվել ու կուլ տալ ինձ»։

Նա գրում է մի կնոջ մասին, որին չի տեսել, չի լսել, չի ճանաչում, անգամ հարց կարող է լինել՝ այդ կինը կա, թե ոչ։ Նա այդ կնոջ մասին տեղեկություն ստացել է միայն տղամարդ վարչապետից, որի հեքիաթների պատճառով, թե պետությունից թաքցրել է ջերմության բարձրացումը, բոլոր մշակութային դաստիարակները միասնաբար կախաղան են հանում այդ կնոջը, ու կախաղան են հանում այն ժամանակ, երբ այդ կինն ահավոր աջակցության կարիք ունի, կարանտինում ա։ Համաձայն եմ, գուցե պետք էր իմանար ոնց ա զգում, բայց ուրիշ պատճառով, որովհետև հիվանդ ա, գուցե կանացի սոլիդարությունը զարթներ, հիվանդին ասեր՝ լսել եմ վարչապետը սաղ մեղքը ձեր վրա ա բարդում, մենք ձեր կողքին ենք, դուխով բուժվեք։

Բայց մի հայտնի տղամարդ՝ վարչապետը, իր սխալները գցում ա մի անհայտ կնոջ վրա ու խիզախ կանայք, փոխանակ այդ տղամարդուն պատասխանատվության կանչեն, հիվանդ կնոջը, որը կարանտինի մեջ ա, թույլ ու վիրուսն ունենալուց էլ վստահաբար ահաբեկված, էլ ավելի անելանելի վիճակի են հասցնում։ Ուրեմն, բոլորն են կիսում հիվանդությունը չընկալելու մշակույթը, որովհետև եթե կինը չի գիտակցել, որ հիվանդ ա ու հարսանիք չպիտի գնա, նրանք էլ չեն գիտակցում, որ նա հիվանդ ա ու թաղում չպիտի անեն նրա վրա։

Իշխանության բացթողումների համար քավության նոխազ դարձած կինն ավելի ու ավելի ա դառնում իշխանության սարքած ատելության թիրախ։

Նախ նորից հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով հայկական սովորույթներին՝ կնոջ վզին փաթաթեց նշանդրեքին գնալու և համաճարակը տարածելու մեղքը։ Բայց հավաստիացնելով, որ նա առողջապահության նախարարության վերահսկողության տակ էր։

Ուրեմն, եթե քաջ գիտակից, մշակութային դաստիարակ իշխանությունները տեղյակ են գրիպով միջոցառումներին մասնակցելու հայկական սովորությունից, ապա դա նրանց սխալն է, որ ամենառիսկային երկրից վերադարձած մարդուն թողել են իր իսկ հայեցողության տակ, որ ինքն իր ջերմաստիճանը չափի ու զանգով ասի ջերմություն ունի, թե չէ (ասում են տենց ա էղել)։ Իսկ եթե տեղյակ չէին, որ էդպիսի մշակույթ գոյություն ունի, ապա դա էլ ա նրանց բացթողումն, ուրեմն իզուր են հիմա էդ մշակույթով սնում մշակութաբար դաստիարակվածներին, թող ժամանակին մտածեին էդ մշակույթի մասին։

Բայց արդյոք իմ քայլականներն էլ այդ սովորությունների կրողը չեն։ Նրանք հանրահավաք են անցկացնում մարզում՝ Սյունիքում, որտեղի բնակիչներն ամենաշատն են շփվում մեկ այլ ռիսկային երկրի՝ Իրանի բնակիչների հետ։ Արդյոք, այդ պայմաններում իմ քայլական հարսանիքից՝ հանրահավաքից չհրաժարվելը նույն մտածողությունը չէ, ինչ կնոջ դեպքում հարսանիք գնալը (սաղ կազմակերպած ա, ոնց չանենք, ժողովուրդը մեզ ա սպասում, հանրահավաքի համար հատուկ կոստյում եմ առել)։ Իհարկե նույնն է, ու տարօրինակ չէ, որ նույնն է, որովհետև բոլորս ենք էս մշակույթում ձևավորվել, ուղղակի ոմանք էնքան են ձևավորվել, որ իրենց մեղքը սրբելու համար պատրաստ են էդ մշակույթը, էդ սովորություններով ապրող մարդկանց սարքել տականք։

Այ սենց դուխ տվող իշխանություն, որ իրա մեղքերը ուրիշի վրա գցելու համար, պատրաստ ա թագախտ վարակով հիվանդ կնոջը մինչև վերջ դուխաթափ անի, կանանց միամսյակի ժամանակ, կանանց օգնությամբ»։

Կիսվել նյութով