ԺամանցՇոու-բիզնես

«Իմ սերն ինձ սեր նվիրեց». սիրելիի անակնկալը վթարից հետո վիրահատության ենթարկված Թամարա Գևորգյանին

«Իմ սերն ինձ սեր նվիրեց». սիրելիի անակնկալը վթարից հետո վիրահատության ենթարկված Թամարա Գևորգյանին

Դերասանուհի Թամարա Գևորգյանը վերջերս վթարի է ենթարկվել ու բավականին լուրջ վնասվածքներ ստացել։ Նա արդեն 3 վիրահատության է ենթարկվել։ Թամարան Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել և ցույց տվել սիրելիի նվերը կյանքի այս բարդ շրջանում:

Դերասանուհին նոր ընկեր ունի՝  սիրելին նրան շուն է նվիրել, որին Թամարան Օսկար է կոչել: «Իմ սերն ինձ սեր նվիրեց»,- գրել է նա:

shun

Նշենք, որ Թամարայի վնասվածքը, հիմնականում, ոտքի շրջանում է: Իր էջում արված գրառման մեջ Թամարան հույս էր հայտնել, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի:

«Հուսով եմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ: Շատ ծրագրեր կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով»,- գրել էր նա:

shunik
Կիսվել նյութով