Մամուլ

Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․ Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)

Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․ Դավիթ Խաժակյան

Այս մասին ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա հայտնեց, որ այժմ պետք է ցուցմունք ներկայացնի քննչական մարմին եւ այդ պատճառով ստիպված է լքել նիստը:

«Բացի այդ, արդեն այլ գործով երեկ «Լույսի» անդամներից մեկին պատկանող ավտոմեքենայի վարորդին, ինչպես նաեւ նրա կնոջը կանչել են 6-րդ վարչություն այդ վարորդի գործունեության վերաբերյալ ցուցմունք տալու»,-նշեց Խաժակյանը:

Նա հավելեց, որ «նախկին» եւ «ներկա» իշխանություններ հասկացությունները պետք է տարբերվեն ոչ թե քրոնոլոգիայով, այլ էությամբ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում