Ազատ խոսք

«Իմ մասին մոռացաք, հետո ինչ որ հասարակ մարդ եմ ու հասարակ մարդու զավակ․․․»

«Իմ մասին մոռացաք, ուղարկեցիք արխիվ, ես ձեր ԶԻՆՈՐՆ եմ, ՀԱՅ զինվորը, հետո ինչ որ հասարակ մարդ եմ ու հասարակ մարդու զավակ։

Մեկ մեծահարուստի հղփացած, լպիրշ լակոտ լինեի քանի միլյարդ դոլար կծախսեիք, որ ինձ տուն բերեյիք, բանակից թռած գյուղապետների, պաշտոնյաների լակոտները թող ցկցկան, տժժան ու խժժան ազգի վրա, իսկ դուք ինձ, ձեր ԶԻՆՎՈՐԻՆ մոռացեք ու թողեք գերության մեջ:

Խեղճ աղքատը երկրի լուծը քաշի զինվոր դառնա… է՜ աշխարհ, իսկ չտես գող բոշեքը թռցնեն ու քեֆ քաշեն էս անարդար աշխարհում…

Աչքերիս մեջ նայեք ու անկեղծ եղեք սիրո՞ւմ եք արդյոք դուք, այո հենց դու նայող քո ԶԻՆՎՈՐԻՆ, Երկրի պաշտպանին, քո խաղաղ քունը ապահովողին, վախեցիր որ հաջորդը քո զավակը չլինի…»։

Կիսվել էջում