ՄամուլՏեսանյութ

Իմ դիրքն իմ տունն էր, ամենն իմ ձեռքով էի սարքել․ տեսողությունը կորցրած Վրեժին վիրահատություն է պետք (Տեսանյութ)

Իմ դիրքն իմ տունն էր, ամենն իմ ձեռքով էի սարքել․ տեսողությունը կորցրած Վրեժին վիրահատություն է պետք (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ 19-ամյա Վրեժ Բադալյանը պատերազմի դաշտում վիրավորվել է երկու անգամ։ Առաջին անգամ՝ գրադ կայանքից. վնասվել էին ձեռքը, ոտքը, թոքը։ Այդ վիճակում շարունակել է, մինչև ընկերները նստեցրել են ավտոմեքենա՝ Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ավտոմեքենան պայթեցրել են։

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան շատ անսպասելի կերպով սկսվեց պատերազմը։ Պետք է ճաշարան գնայինք, պատերազմ սկսվեց, ու միանգամից բարձրացանք դիրքեր։ Սկզբում չէինք պատկերացնում, որ պատերազմ է՝ մինչև մի քանի տղաների կորցրինք։

badalyan vrej

Ծառայում էի Մատաղիսում։ Բանակ գնալիս համոզված էի՝ ծառայելու եմ Մատաղիսում, Թալիշում կամ Եղնիկներում։ Ես հեշտ ծառայություն չէի ուզում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վրեժ Բադալյանը։

Վրեժի մեկ աչքը հեռացված է, մյուսը չի տեսնում։ Աղիքները վնասված են, ողնաշարի խնդիրներ ունի։ Գլխում բեկորներ կան։ Վրեժին անհրաժեշտ է արտերկում վիրահատվել՝ եղջերաթաղանթի և ցանցաթաղանթի փոխպատվաստում, որից հետո հնարավոր է, որ Վրեժի տեսողությունը մասամբ վերականգնվի։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում