Մամուլ

Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում. Իվա Մարության․ «Հրապարակ»

Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում. Իվա Մարության

Hraparak.am-ը գրում է․ Մինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանին անվստահություն հայտնելու գործընթաց է իրականացնում, մեզ հաջողվեց կապ հաստատել Մարությանի տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ։

Hraparak.am-ը հարցրեց նրան՝ իրենք կմնա՞ն Հայաստանում, թե՞ կհեռանան երկրից, եթե իր ամուսինը պաշտոնանկ արվի, քաղաքապետի կինն ասաց․ «Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում, մենք մշտապես ամբողջ մեր կյանքում ապրելու ենք այստեղ»։

Հայկ Մարությանի գեղեցկուհի կինը

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ հայտնի ձեռագրով այս իշխանությունները քրեական գործեր հարուցեն Ձեր ամուսնու նկատմամբ, հետապնդումներ սկսեն, և ի՞նչ կանեք այդ դեպքում։

-Մենք շատ ամուր ընտանիք ենք և ամեն ինչի պատրաստ ենք, ոչ մի բանից չենք զարմանում, այնքան բան ենք տեսել մեր կյանքում, մեր տրամադրությունը շատ բարձր է, և մենք ազնիվ մարդիկ ենք ու գիտենք, որ վերջում արդարությունը հաղթում է։ Ես, համենայնդեպս, էդ հավատքը ունեմ, այսինքն՝ մենք ոչ մի բանից չենք վախենում։

-Իսկ սպասելի՞ էր Ձեզ համար այս պրոցեսը։

-Իմ պատասխանի մեջ կար դա արդեն, եթե ոչ մի բանից չենք զարմանում, ուրեմն երևի սպասելի էր նաև։ 

Share