Աշխարհ

Իդլիբի մոտակայքում ռուսական օդուժը հերթական հարվածն է հասցրել ահաբեկիչների բազային

Իդլիբի մոտակայքում ռուսական օդուժը հերթական հարվածն է հասցրել ահաբեկիչների բազային

Ռուսական օդուժն այս շաբաթ ավիահարվածների ևս մեկ տարափ է իրականացրել Սիրիայի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ թիրախավորելով «Հայաթ ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման և նրանց աջակիցների դիրքերը:

Ինչպես գրում է Al-Mmasdar News-ը՝ հղում անելով Լաթաքիա նահանգի ղեկավարությանը, ռուսական օդուժը չորեքշաբթի մի շարք հարվածներ է իրականացրել Իդլիբի ուղղությամբ, ինչի արդյունում ջիհադական ապստամբներին պատկանող մի շարք թիրախներ են խոցվել։

իդլիբ գրոհային

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիան դեռեւս չի կատարել Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնության պայմանները:

Ռուսական օդային ուժերը 24 ժամվա ընթացքում Սիրիայում ռմբակոծել են ահաբեկիչների 49 դիրքեր: Ռուսական օդուժի թիրախում են հայտնվել ահաբեկիչների 25 օբյեկտներ, մասնավորապես, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի վարչական շրջաններում:

ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի խոսքով` ռմբակոծության արդյունքում ահաբեկիչների ղեկավարների կենտրոն է ոչնչացվել, ինչպես նաև մի քանի զինապահեստներ, 30-ից ավելի դիրքեր, ինչպես նաև հրթիռների և հրասանդների արտադրամաս:

Կիսվել էջում