Մամուլ

Իգոր Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի

Իգոր Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հուլիսի 11-ին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում է կայացրել։

igor xachaturov 2

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2022 թ. մայիսի 17-ին Կիեւյան փողոցում «Դիմադրություն» շարժման նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, եւ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել էր կալանավորումը։

Կիսվել նյութով